Իշխանության տարանջատումը

Օրենսդիր իշխանությունը

օրենքներ ընդունելու, կատարելագործելու և բեկանելու կամ ուժը կորցրած ճանաչելու իշխանությամբ օժտված խորհրդակցական ժողով է[1]։ Օրենսդիր իշխանության ընդունած օրենքները կոչվում են օրենսդրություն կամ կանոնադրական օրենք։ Բացի օրենսդիր գործունեությունից, օրենսդրական իշխանությունը ունի բացառիկ իրավունք բարձրացնելու կամ իջեցնելու հարկերը և ընդունել բյուջեն և այլ ֆինանսական նախագծեր։ Օրենսդիր իշխանությունները հայտնի են բազմաթիվ անուններով, որոնցից ամենատարածվածներն են պառլամենտ և կոնգրես, թեև այդ տերմինները ավելի կոնկրետ նշանակություն ունեն։

Գործադիր

պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրության պատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։

Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ 

Անկախության հռչակագիրը

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ 

հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ՝

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանաի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները … ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում  (Հայաստան)։

Հռչակագրի 12–րդ կետով

ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանաի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները … ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշը  հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։

Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։

Հռչակագիրը

Սահմանադրությունը և հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

Սահմանադրությունը և հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները:Հանրապետության նախագահը պետության գլուխն է:Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:Հանրապետության նախագահը, կարող է վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ կատարել Կառավարության կազմում: Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

Սահմանադրությունը Ազգային ժողովի գործառույթները

ՀՀ Սահմանադրությունը Ազգային ժողովի գործառույթներըԱզգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբԽմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ:Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

«Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև»

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև»Պետքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է:Պետքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ , դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է , թե կոնկրետ երկրի պետքաղաքական վարչաձևն ինչպիսին է:Հակաժողովրդական պետքաղաքական վարչաձև. Հակաժողովրդական ռեժիմն ձևավարվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած հասարակություն, իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն: Հակաժողովրդավարական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ: Հակաժողովրդավարական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդավարական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատակությունները:«Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն»Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության և պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր:

Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության ներքին և արտաքին գործառույթներըՊետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում է երկրի ներքին խնդիրները, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը: Գործառույթները կապված են միմյան հետ, և լրացնում են իրար:Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան հետ

Հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան հետ

Ես ընդհանրապես հետաքրքրված չէի Թուրքիայով, բայց այս հանդիպումը ինձ շատ հետաքրքիր էր մի այլ տիպի ուշադրություն գրավող։ Որ ամբողջ ընթացքում լսում էի շատ հետաքրքիր պատմություններ էին և եթե այս հանդիպումը նորից տեղի ունենա շարունակելու այս զրույցը ես մեծ հաճույքով նորից կտեսնվեի այդ մարդու հետ։ ԵՒ ես ուրախ եմ որ կա այդ հանդիպման տեսանյութը, որը դուք էլ կարող եք դիտել, և ստանաք այն նույն տպավորությունները ինչ ես եմ ստացել։

Արցախյան հակամարտությունը

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի: Արցախյան հակամարտությունը՝ ազգային-քաղաքական հակամարտություն է Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև: Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի: 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ: 1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների:1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև:Սակայն մինչ այսօր չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, վառ օրինակ է այսօրվա դեպքերը, ինչպես նաև 2016 թ. ի Ապրիլյան պատերազմը:Դեռ հին ժամանակներից Հայաստանը եղել է՝ ծովից ծով: Ինչպես բոլորս գիտենք, մենք հայերս ունեցել ենք դժվար, բայց ինքնուրույն կյանք, մեր հին դարաշրջանում ինչպես նաև միջին դարաշրջանում ամեն ինչ արվել է, որպեսզի Հայաստանը լինի անկախ, կրի ազատ և ինքնիշխան կյանք, որպեսզի ուրիշ երկրի լծի տակ չնկնի: Շատ թշնամիներ է ունեցել մեր երկիրը, ունեցել է երկար և քարքարոտ ճանապարհ, բազում զավականեր է կորցրել, բայց մեր երկիրը կարողացել է ուժ գտնել և դուրս գալ դժվար իրավիճակներից: Ունեցել ենք բազում, հպարտանալու առիթ տվող իրավիճակներ, ունեցել ենք այնպիսի զավականեր, թագավորներ որոնք ջանք ու եռանդ չեն խնայել մեր հայրենիքը բարգավաճելու համար: Կարծում եմ՝ ապրիլի 24-ից հետո մենք պետք է արդեն ոչ միայն ցեղասպանության ճանաչման խնդիր դնենք, այլ հենց տարածքների հետ վերադարձի խնդիրը պետք է դնենք միջազգային հանրության առջև և նաև որպես մեր պետության պետական ծրագիր:Ինչպես մեր վարչապետն է ասում՝ տարիներ առաջվա պատմությունը կրկնվում է, ինչպես Սարդարապատի ճակատամարտն եղավ, այսօր էլ՝ նույն իրավիճակն է: Սակայն մեր հայ ժողովուրդը շատ ուժեղ է և միասնական և վստահ եմ, ինչպես տարիներ առաջ հաղթեցինք այդպես էլ հիմա կհաղթենք: Համոզված եմ, որ մեր Ստեփանակերտը, Հադրութը, Ջաբրայիլը, Մարտունին կվերականգնվի և ավելի բարեկարգ կլինի: Այս օրերին հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք, ուժգին հարվածով թշնամուն դուրս է շպրտում երկրի սահմաններից: Հարկ է նշել, որ Արցախի պաշտպանության համար ոտքի ելավ ողջ հայությունը, սփյուռքը: Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում են զորամաս և կամավոր մեկնում ճակատ: Ժողովուրդը տրամադրում է փոխադրամիջոցներ, սննդամթերք, հագուստ, դեղորայք: Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք է դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության:

Նախագիծ «Մեր գերդաստանը»

Այս նյութում ես կներկայացնեմ այն ամենը, ինչ կարողացել եմ իմանալ իմ գերդաստանի, իմ արմատների մասին…
Ես Իննա Բանդուրյանն եմ, իմ ազգանունը անցել է ինձ հորիցս, ես շատ կցանկանայի նրանից ինչ-որ մի հետաքրքիր փաստ իմանաի Բանդուրյանների հետ կապված, բայց, ափսոս, նա մեզ հետ չի, իմ պապիկն ու տատիկը նույնպես մեզ հետ չեն։ Դա մի քիչ դժվարացնում է իմ գործը, բայց ես փորձեցի գտնել այլ տեղեկություններ…

Բանդուրյանների մասին՝

Գիտեմ, որ պապիկիս մայրը փոքր տարիքում մազապուրծ փախել է 1915 թվականի ջարդերից, նրա մորը սպանել են հենց իր աչքերի առաջ, եղբորը կորցրել էր այդ ընթացքում, բայց հետո, երկար տարիներ անց, նորից գտել էր, սակայն ունեցել են շատ ծանր կյանք: Պապիկիս մայրը աշխատել է դպրոցում որպես հավաքարար, որպեսզի լիներ իր երեխաների կողքին: Նրա անունն էր Արաքսյա, ճիշտ է՝ նա չի մտնում հենց Բանդուրյան տոհմի մեջ, բայց նրա շնորհիվ ծնվել է իմ պապը, այնուհետև հայրս, իսկ հիմա` ես, որ գրում եմ այս նյութը։ Իսկ պապիկիս հայրիկի մասին տեղեկություն չունեմ, բայց շատ կցանկանայի տեսնել իմ պապիկին, ճանաչել նրան…ափսոս, որ հիմա դա անհնար է: Միայն գիտեմ, որ նա արմատներով Քյավառից է եղել /Գավառ/, իսկ նրանք շատ թասիբով մարդիկ են եղել։ Համենայնդեպս, ես նրանցից ինչ-որ վատ բան չեմ լսել:

Համացանցում փնտրտուքս՝

Ես անգամ համացանցում փնտրեցի ինչ-որ տեղեկություն գտնել և գտա Գարիկ Բանդուրյանին, ում չէի ճանաչում, բայց նա իմ ազգակիցն է: Իմացա այն, որ նա բանաստեղծ ու թարգմանիչ էր, ապրել է ԽՍՀՄ-ի տարիներին: Համացանցում հանդիպեցի նաև մի սոցիոլոգի նյութի, որտեղ խոսվում էր Բանդուրյան ազգանվան տարածված լինելու մասին…ինչևէ, ամեն դեպքում հետաքրքիր էր փնտրել և գտնել ինչ-որ բան իմ ազգանվան պատմության վերաբերյալ։
Նաև ուզում եմ կիսվել նրանով, որ ես վերցրել եմ հայրիկիս ստորագրությունը քանի որ այն շատ է ինձ դուր գալիս, ավելացրել եմ Ի տառը Հ-ի (Հայկ է անունը հայրիկիս) փոխարեն:

Կկիսվեմ նաև այս լուսանկարներով, որտեղ հայրս իմ տարիքում է, մեկում՝ 8-րդ դասարանում է, մյուսում` 10- րդ…

Այսքանը Բանդուրյանների մասին… Հղումներ՝ Գարիկ Բանդուրյան, Սոցիոլոգի նյութ

Մովսիսյանների մասին՝Մովսիսյան Քրիստինե…սա արդեն իմ մայրիկի արմատներն են, կպատմեմ իմ մայրիկի պապիկի մասին…Նախ ասեմ, որ նրանք եղել են Տեր-Մովսիսյան, այսինքն՝ նրանց ճյուղը քահանայական ակունք ունի, Մովսիսյանը առաջացել է Մովսես անունից, իսկ այժմ Տերը չի կազմում մասնիկ մայրիկիս ազգանվան մեջ, բայց մայրիկս ցանկանում է դիմել արխիվի օգնությանը և վերականգնել Տեր մասնիկը։Հիմա կպատմեմ, թե ինչու է «Տեր» մասնիկը հանվել: Իմ պապիկի հայրիկը Ստալինյան բռնաճնշումների ժամանակ արխիվից ջնջել էր «Տեր» մասնիկը, քանի-որ այդ ժամանակաշրջանում այդ մասնիկով ազգանուն ունեցող մարդկանց ավելի էին ճնշում՝ որպես հոգևորականներ, որոնց աքսորում էին Սիբիր: Եվ մայրիկիս պապիկը ստիպված փոխեց այն: Մայրիկս պատմում է, որ իր պապիկը գնացել էր ձիով Ցեկա (կենտրոնական կոմիտե), նա մեր գյուղը՝ Բլխերը /այժմ՝ Շենավան՝ Արագածոտնի մարզում/ վարել է 25 տարի։ Մայրիկս պատմում է, որ այն ժամանակ՝ այդ դժվար տարիներին թշնամիները մտել են գրեթե բոլոր տարածաշրջանների գյուղերը, բացառությամբ մեր գյուղի: Դեպի մեր գյուղ տանող ճանապարհի վրա խաչ կա, մայրս ասում է, որ խաչից այն կողմ թշնամի մարդ չի մտել, չեն համարձակվել, այդտեղ սուրբ վայր էր համարվում։ Հետո նա պատմում է, որ մեր գյուղի կանայք, մարդիկ հաց էին թխում զինվորների համար՝ գիշերները, ոչ թե ցերեկը, որպեսզի ծուխը թշնամին չտեսներ և չհարձակվեր գյուղի վրա։ Կանայք անգամ գոգնոցի տակ մանգաղ էին պահում, որպեսզի կարողանային ինքնապաշտպանվել։ Մայրիկս պատմեց նաև, որ մեզ մտերիմ ազգակիցներ են եղել Տիգրանյանները, որոնց ազգանունն առաջացել է Տիգրան անունից:

Կիսվեմ նաև մայրիկիս նկարով, իհարկե՝ փոքր տարիքում…այստեղ նա առաջին դասարանում է…

Եվ այսպես, ես ծանոթացա իմ ընտանիքի արմատների հետ, իսկ իմ իմացածը, ստացած գիտելիքները կպահեմ իմ մեջ՝ որպես արժեքավոր ժառանգություն…

Քաղաքական համակարգ

Համակարգ<<Համակարգ>> բառը մեծ իմաստ է ներառում իր մեջ, կա օրինակ՝ քաղաքական համակարգ, ինֆորմացիոն համակարգ, բանկային համակարգ: Ընդհանուր տեսքով համակարգը այնպիսի տարրերի համադրում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր վիճակների անցել: Եթե նման փոփոխություններ առկա են, ապա համակարգի բաղադրամասերը համարվում են փոփոխական: Համակարգի ներսում որոշ հարաբերություններ կարող են իրենց մեջ հակասություն ներառել, որոնք հանգեցնում են կոնֆլիկտային ազդեցությունների:Քաղաքական համակարգՔաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է:Քաղաքական համակարգը ինստիտուտների, շահերի խմբերի ու նրանց գործառույթները կարգավորող քաղաքական նորմերի և կանոնների միջև փոխհարաբերությունների համակարգն է:հասարակության քաղաքական համակարգՔաղաքական հարաբերությունների սուբյեկտներն են առանձին անհատները, հասարակական և քաղաքական խմբերը, կազմակերպությունները և շարժումները, հասարակական և քաղաքական ինստիտուտները, պետությունը: Քաղաքացիական հասարակության համակարգում տարբեր մասնագետներ առանձնացնում են մի շարք տարրեր, որոնք իրենց հերթին տեղիք են տալիս որոշակի տարակարծությունների: Քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներառում է քաղաքական կուսակցություններ ու ակումբներ, լոբբիստական կազմակերպություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու շարժումներ, բարեգործական հիմնադրամները, գործարարների միություններ, մշակութային ու գիտական կազմակերպություններ, անկախ զանգվածային միջոցներ, եկեղեցին ու ընտանիքը: Քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերության ձևերն ու եղանակաները բազմազան են ու տարաբնույթ և իրարից տարբերվում են իրենց կազմակերպման մեխանիզմներով: