Հունվարյան ճամբար ամփոփում

Այս հունվարյան ճամբարը շատ ուշագրավ անցավ, քանի որ մասնակցեցինք սովորող-սովորեցնող նախագծին և աշխատեցինք երեխաների հետ: Թեման դիզայնն էր և մենք երեխաների հետ պատրաստեցինք դիզայներական դեկորատիվ իրեր թղթերից, պատրաստեցինք` փազլեր, տիկնիկներ, օրիգամիներ: Նաև աշխատեցինք ազգագրական փառատոն նախագծի և դդմածես նախագծի համար: Մի խոսքով ամեն ինչ հիանալի էր: Ես ստացա մի փոքր մանկավարժական փորձ ինչը ողջունելի է: Ինձ համար դա կարևոր է միգուցե ես դասախոս կլինեմ, բայց դա արդեն ճապոներենի հարցում:

Ճամբարի ընթացքում միևնույն ժամանակ աշխատեցինք Ցտեսություն-ցնծություն նախագծի համար, սովորեցի երկու նոր ազգային պար, և երգ: Որոշեցինք հետագա մեր աշխատանքը կապված այդ նախագծի հետ:

Լուսաբանումներ`

Ճամբարային օր դդմածես
Օր հինգերորդ
Նախապատրաստական աշխատանք
Ճամբարային երրորդ օր
Հունվարյան ճամբար օր երկրորդ

Ճամբարային օր դդմածես

Պատրաստում ենք թղթե դդումիկներ դդմա ծեսի կապակցությամբ:

Դդումի պոչը իմպրովիզ արեցինք այդ ձևը ի դեպ առաջարկեց երեխաներից մեկը:

Պատրաստման եղանակը այստեղ

Նախապատրաստություն

Պատրաստում ենք օրիգամի թիթեռնիկ 折り紙, օրի՝ «ծալում», կամի՝ «թուղթ» (կամի դարձել է գամի)

Դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է և մենք կփորձենք երեխաների հետ պատրաստել այս թիթեռնիկը

Պատրաստման համար պետք է թուղթ և մկրատ, նաև ձեռքերի ճկունություն:

Օրիգամի պատրաստելը հեշտ է և հետաքրքիր զարգացնում է կրեատիվությունը, մոտորիկան:

Ես տանը այն փորձել եմ ստանալ, կարծում եմ երեխաների համար այդքան էլ բարդ մոդել չէ, և կտեսնենք թե ինչ կստացվի:

Արդյունքը այստեղ

Ճամբարային երրորդ օր

Պատրաստեցինք կարտոնե փազլեր ինձ օգնեց Տիգրանը ընկեր Կարինեի դասարանից: Ինչքան սիրուն ստացվեց մեր փազլը: Պատրաստման եղանակը այստեղ

ֆոտոշարք`

Այնուհետև օգնեցի մյուս երեխաներին պատրաստել թելից տիկնիկներ

Օրը անցավ ժպտերես, երեխաների հետ աշխատելը իրոք շատ հաճելի է:

Հունվարյան ճամբար օր երկրորդ

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում ընտրել եմ դիզայննի ուսուցումը և այսօր 09:00 -ին Գեղարվեստի դպրոցում երեխաների հետ միասին աշխատեցինք հայկական զարդանախշեր նկարել Ազգագրական փառատոն նախագծի համար: Ընտրեցինք մի զարդանախշ և օրինակը ցույց տվեցինք երեխաներին: Երեխաները հետաքրքրված էին և իրենք փորձում էին հետևել մեր օրինակին: Մենք շրջում էինք և օգնում էինք իրենց այդ ոչ այդքան բարդ գործում: Ընթացքում զրուցում և ծանոթանում էինք երեխաների հետ: Մեզ երեխաների հետ օգնեց մանկավարժ ընկեր Ազնիվը: Ֆոտոշարք`