Նախագիծ «Մեր գերդաստանը»

Այս նյութում ես կներկայացնեմ այն ամենը, ինչ կարողացել եմ իմանալ իմ գերդաստանի, իմ արմատների մասին…
Ես Իննա Բանդուրյանն եմ, իմ ազգանունը անցել է ինձ հորիցս, ես շատ կցանկանայի նրանից ինչ-որ մի հետաքրքիր փաստ իմանաի Բանդուրյանների հետ կապված, բայց, ափսոս, նա մեզ հետ չի, իմ պապիկն ու տատիկը նույնպես մեզ հետ չեն։ Դա մի քիչ դժվարացնում է իմ գործը, բայց ես փորձեցի գտնել այլ տեղեկություններ…

Բանդուրյանների մասին՝

Գիտեմ, որ պապիկիս մայրը փոքր տարիքում մազապուրծ փախել է 1915 թվականի ջարդերից, նրա մորը սպանել են հենց իր աչքերի առաջ, եղբորը կորցրել էր այդ ընթացքում, բայց հետո, երկար տարիներ անց, նորից գտել էր, սակայն ունեցել են շատ ծանր կյանք: Պապիկիս մայրը աշխատել է դպրոցում որպես հավաքարար, որպեսզի լիներ իր երեխաների կողքին: Նրա անունն էր Արաքսյա, ճիշտ է՝ նա չի մտնում հենց Բանդուրյան տոհմի մեջ, բայց նրա շնորհիվ ծնվել է իմ պապը, այնուհետև հայրս, իսկ հիմա` ես, որ գրում եմ այս նյութը։ Իսկ պապիկիս հայրիկի մասին տեղեկություն չունեմ, բայց շատ կցանկանայի տեսնել իմ պապիկին, ճանաչել նրան…ափսոս, որ հիմա դա անհնար է: Միայն գիտեմ, որ նա արմատներով Քյավառից է եղել /Գավառ/, իսկ նրանք շատ թասիբով մարդիկ են եղել։ Համենայնդեպս, ես նրանցից ինչ-որ վատ բան չեմ լսել:

Համացանցում փնտրտուքս՝

Ես անգամ համացանցում փնտրեցի ինչ-որ տեղեկություն գտնել և գտա Գարիկ Բանդուրյանին, ում չէի ճանաչում, բայց նա իմ ազգակիցն է: Իմացա այն, որ նա բանաստեղծ ու թարգմանիչ էր, ապրել է ԽՍՀՄ-ի տարիներին: Համացանցում հանդիպեցի նաև մի սոցիոլոգի նյութի, որտեղ խոսվում էր Բանդուրյան ազգանվան տարածված լինելու մասին…ինչևէ, ամեն դեպքում հետաքրքիր էր փնտրել և գտնել ինչ-որ բան իմ ազգանվան պատմության վերաբերյալ։
Նաև ուզում եմ կիսվել նրանով, որ ես վերցրել եմ հայրիկիս ստորագրությունը քանի որ այն շատ է ինձ դուր գալիս, ավելացրել եմ Ի տառը Հ-ի (Հայկ է անունը հայրիկիս) փոխարեն:

Կկիսվեմ նաև այս լուսանկարներով, որտեղ հայրս իմ տարիքում է, մեկում՝ 8-րդ դասարանում է, մյուսում` 10- րդ…

Այսքանը Բանդուրյանների մասին… Հղումներ՝ Գարիկ Բանդուրյան, Սոցիոլոգի նյութ

Մովսիսյանների մասին՝Մովսիսյան Քրիստինե…սա արդեն իմ մայրիկի արմատներն են, կպատմեմ իմ մայրիկի պապիկի մասին…Նախ ասեմ, որ նրանք եղել են Տեր-Մովսիսյան, այսինքն՝ նրանց ճյուղը քահանայական ակունք ունի, Մովսիսյանը առաջացել է Մովսես անունից, իսկ այժմ Տերը չի կազմում մասնիկ մայրիկիս ազգանվան մեջ, բայց մայրիկս ցանկանում է դիմել արխիվի օգնությանը և վերականգնել Տեր մասնիկը։Հիմա կպատմեմ, թե ինչու է «Տեր» մասնիկը հանվել: Իմ պապիկի հայրիկը Ստալինյան բռնաճնշումների ժամանակ արխիվից ջնջել էր «Տեր» մասնիկը, քանի-որ այդ ժամանակաշրջանում այդ մասնիկով ազգանուն ունեցող մարդկանց ավելի էին ճնշում՝ որպես հոգևորականներ, որոնց աքսորում էին Սիբիր: Եվ մայրիկիս պապիկը ստիպված փոխեց այն: Մայրիկս պատմում է, որ իր պապիկը գնացել էր ձիով Ցեկա (կենտրոնական կոմիտե), նա մեր գյուղը՝ Բլխերը /այժմ՝ Շենավան՝ Արագածոտնի մարզում/ վարել է 25 տարի։ Մայրիկս պատմում է, որ այն ժամանակ՝ այդ դժվար տարիներին թշնամիները մտել են գրեթե բոլոր տարածաշրջանների գյուղերը, բացառությամբ մեր գյուղի: Դեպի մեր գյուղ տանող ճանապարհի վրա խաչ կա, մայրս ասում է, որ խաչից այն կողմ թշնամի մարդ չի մտել, չեն համարձակվել, այդտեղ սուրբ վայր էր համարվում։ Հետո նա պատմում է, որ մեր գյուղի կանայք, մարդիկ հաց էին թխում զինվորների համար՝ գիշերները, ոչ թե ցերեկը, որպեսզի ծուխը թշնամին չտեսներ և չհարձակվեր գյուղի վրա։ Կանայք անգամ գոգնոցի տակ մանգաղ էին պահում, որպեսզի կարողանային ինքնապաշտպանվել։ Մայրիկս պատմեց նաև, որ մեզ մտերիմ ազգակիցներ են եղել Տիգրանյանները, որոնց ազգանունն առաջացել է Տիգրան անունից:

Կիսվեմ նաև մայրիկիս նկարով, իհարկե՝ փոքր տարիքում…այստեղ նա առաջին դասարանում է…

Եվ այսպես, ես ծանոթացա իմ ընտանիքի արմատների հետ, իսկ իմ իմացածը, ստացած գիտելիքները կպահեմ իմ մեջ՝ որպես արժեքավոր ժառանգություն…

«Իսահակյանական օրեր»

Նախագիծ«Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով…»

Այս փաթեթում կտեսնեք այս նախագծի շրջանակում իմ կատարած աշխատանքները,

Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»

Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»

Դեպքեր Իսահակյանի կյանքից

Ավետիք Իսահակյան «Լիլիթ»

Distance Hometask

Study Corner 1

Challenges SB,p.14, ex.4

Challenges wB,P.8, EX. 1,2

Ex. 2

2. Didn’t we agreed on that?
3. Don’t you think so too?
4. Didn’t you know?
5. Don’t you like it?

Challenges wB p. 7, ex.7

Ավետիք Իսահակյան «Լիլիթ»

Փոքրիկ նախաբան

Եվ այսպես, բարև ձեզ, հիմա ուսումնական շաբաթն է` Ավետիք Իսահակյանի և մենք այս նյութում քննարկում ենք «Լիլիթ» ստեղծագործությունը:

« Լիլիթ » לִילִית‏‎ Лили́т

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս պատմությունը, եկեք հասկանանք։ Նախ մինչ պատմության մասին խոսելը ուզում եմ ասել, որ այս պատմությունը, Իսահակյանը գրել է հրեական առասպելներից ոգեշնչվելով, կաբալիստական տեսությանը համաձայնեցնելով, ըստ, որի Լիլիթը համարվում է Ադամի առաջին կինը և թե’ ինչպես է նա լքում իրեն դառնալով դև։ Սա բավականին հետաքրքիր ու մեծ թեմա է և ըստ այլ տեսությունների, վարկածների նոր ու նոր հետաքրքիր փաստեր են բացահայտվում կապված հենց Լիլիթ կերպարին, չնայած այդ ամենին Լիլիթը ամեն դեպքում բնորոշում է վատը, վատթարը, անպիտան, չարամիտ, նենգամիտ, չարաճճի, անկարգ, անօրինապահ պահվածքը, համենայն դեպս մարդիկ իր կերպարի մասին դա են մտածել, չնայած մեր համար մենք շատ ենք օգտագործում Լիլիթ անունը և մենք դա ընդունում ենք կապելով նրան կանացիությունը, բարիությունը և այլն, ամենևինել նման չէ վերը նշված կարծիքին, այդպես չէ՞, սրա հետ կապված փոքրիկ կարծիք ունեմ միգուցե՞ Լիլիթը գրելով Իսահակյանը ցույց էր ուզում տալ նաև այլ առասպելների կարծիքները կապված այդ կերպարի մասին..., բայց դա մի կողմ դնենք: Ես արդեն կարճ ասացի, թե' ինչին է հիմնված այս պատմությունը, հեղինակը դա ցույց է տվել ներկայացրել է Ադամի տեսանկյունից, թե' ինչպե՞ս է Ադամը միայնակ, թե' ինչպե՞ս է Աստված ստեղծում Լիլիթին, ինչպիսի՞  հարաբերությունների մեջ են նրանք լինում, ինչպե՞ս է Լիլիթը հեռանում և այլն և այլն, այդ ամենը կարող եք վայելել գրական տեսքով, Իսահակյանի բառերով կարդալով այն։ Վերադառնանք մեր Լիլիթին նորից, ի՞նչ եք կարծում ինչու նա դարձավ այդպիսին, ընտրեց դևին, միգուցե՞ նա այդպիսիններ հենց սկզբից, ինչևէ ես այսպես եմ մտածում կարծում եմ որ նա ինքնահավանի մեկն էր, նա իրեն բարձր էր դասում Ադամից ինչ է թե' ստեղծվել էր կրակից և այլն: Ադամը իր հերթին սիրահարվել էր և ոչինչ չէր կարող անել դրա հանդեպ, նա շատ միայնակ էր իրեն զգացել, այն դաժան ու դատարկ զգացողությունը, որը նա ապրել էր ամենա վատն էր, այս աշխարհում դա կարող է մարդուն փոխել, դրդել, շեղել, անգամ ստիպում է ևս մեկ անգամ հասկանալ ապրելու իմաստը, հարցնել ինքդ քեզ, իսկ ինչու՞ եմ ես ապրում, ինչի՞ համար, ինչու դեռ մեռած չեմ, իսկ հիմա նա ուներ Լիլիթին ինչ որ մի հետաքրքիր մեկին, որ կօգներ նրան նորից հասկանալ իրեն։ Լիլիթը իր հերթին ծաղրում էր Ադամին, իրեն բարձր էր դասում, որովհետև չուներ և չէր զգացել այն մենակության զգացումը, որը զգացել էր Ադամը։ Եվ նա հոգնելով Ադամից, վազեց Սատանայի մոտ, նա չէր սիրում հնազանդվել, ազատության կարիք էր զգում, գտա՞վ դա նա, անկեղծ չգիտեմ, բայց նա թողեց Ադամին մենակ և' այս անգամ ևս մի զգացումով, որը` անպատասխան սերներ և’ դրանից տառապելներ։

Լրացուցիչ տեղեկություններ Լիլիթ 1, 2

Homework

Translate this part into armenian.

The Great Gatsby By F. Scott Fitzgerald

In my younger and more vulnerable years my father gave me some advice that I’ve been turning over in my mindever since. ‘Whenever you feel like criticizing any one,’ he told me,‘just remember that all the people in this world haven’t had the advantages that you’ve had.’He didn’t say any more but we’ve always been unusually communicative in a reserved way, and I understood that he meant a great deal more than that. In consequence I’m inclined to reserve all judgments, a habit that has opened up many curious natures to me and also made me the victim of not a few veteran bores. The abnormal mind is quick to detect and attach itself to this quality when it appears in anormal person, and so it came about that in college I was unjustly accused of being a politician, because I was privy to the secret griefs of wild, unknown men. Most of the confidences were unsought—frequently I have feigned sleep, preoccupation, or a hostile levity when I realized by some unmistakable sign that an intimate revelation was quivering on the horizon—for the intimate revelations of young men or at least the terms in which they express them are usually plagiaristic and marred by obvious suppressions.Reserving judgments is a matter of infinite hope. I am still a little afraid of missing something if I forget that, as my father snobbishly suggested, and I snobbishly repeat a sense of the fundamental decencies is parcelled out unequally at birth.

Թարգմանություն

Մեծն Գեթսբի Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

Երիտասարդ և ավելի խոցելի տարիներին հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը ես այդ ժամանակվանից կրկնում եմ մտքիս մեջ: «Երբ որ ցանկանաք քննադատել մեկին, — ասաց նա ինձ, -«Պարզապես հիշեք, որ այս աշխարհում բոլոր մարդիկ չունեին ձեր առավելությունները»:Նա այլևս ոչինչ չասաց, բայց մենք միշտ անսովոր շփում ունեինք, զուսպ էինք, և ես հասկացա, որ նա շատ ավելին էր ուզում ասել: Որպես հետևանք ՝ ես հակված եմ հետևել բոլոր դատողություններին. Սովորություն, որը շատ հետաքրքրասեր բնույթներ է բացել ինձ համար, և նաև ինձ դարձել է մեծ թվով վետերան նյարդերի զոհ: Աննորմալ միտքը արագորեն հայտնաբերում է այս որակը և միանում դրան, երբ այն արտահայտվում է նորմալ մարդու մեջ, և այդ պատճառով քոլեջում ինձ անարդարացիորեն մեղադրում էին որպես քաղաքական գործիչ, քանի որ ես ներքաշված էի վայրի, անհայտ մարդկանց գաղտնի վշտերի մեջ: … Մեծ մասամբ հայտնությունները անցանկալի էին. Հաճախ ես պատկերում էի երազ, տագնապ կամ թշնամական անլրջություն, երբ ինչ-որ անսխալ նշանի համար ես հասկացա, որ հորիզոնում ինտիմ հայտնություն էր դողում. Երիտասարդների ինտիմ բացահայտումների կամ գոնե այն պայմանների համար, որոնցում նրանք արտահայտվում են, որպես կանոն, գրագողության միջոցով և ստվերում բացահայտ ճնշմամբ: Դատաստանի պահպանումն անսահման հույսի հարց է: Ես դեռ մի փոքր վախենում եմ կորցնելուց, եթե մոռանամ, ինչպես հայրս էր ասում դավաճանորեն, և ես դավաճանորեն կրկնում եմ, որ հիմնավոր պարկեշտության զգացումը անհավասարաչափ է բաշխվում ծննդյան ժամանակ:

Դեպքեր Իսահակյանի կյանքից

Ավետիք Իսահակյան դիմանկար, հեղինակ Մարտիրոս Սարյան

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:

————————
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:

—————
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:  

————
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Homework

Challenges SB, p. 13, ex.4, 6.Ex41

.Secondary school — high school2.To clean the floor with a brush- Sweep 3.Rubbish on the ground — rubbish bins 4.Very old — senior5.Start a hobby — take up activities

Ex 61. Do you ever spend time in class?2. How much time do you save on homework every day?3. How do you waste time in the morning before school?4. Do you ever save any money for the future or do you waste it all?5. What things do you save your pocket money on?6. Do you ever spend money on things you don’t need?

Challenges WB, p. 7 ex.6,2. What homework do you have to hand in to your teacher next week?3. How often do you meet up with your friends?4. Do you use email to keep in touch with your family?5. When did you last give away a secret?6. Do you have to get down to some homework later?

ՅՈՒՆԻՍԵՖ կամ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ — United Nations Children’s Fund՝ ՅՈՒՆԻՍԵՖ- UNICEF, միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ ԵՒ այսպես ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունըԸնդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունըԿրթությունը դարձրել է ավելի ներառական Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվըՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեծ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսների հետ: 2004 թվականից կազմակերպությունն աջակցել է Montblanc-ին, համագործակցելով՝ օգնելով աշխարհի երեխաներին ավելի լավ կրթություն ստանալ: Ըստ պատվաստանյութի News Daily, Merck և Co.-ը համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2013 թվականին հունիսին Հարավային Աֆրկայում մայրերի մահացության, ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի տարածման նվազեցման համար։ «Merck for Mothers» ծրագիրը կստանա 500 միլիոն ԱՄՆ դոլար, որով կբարելավի մայրերի և նրանց երեխաների կյանքը

Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»

«Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
«

Ես էլ կարդամ այս բանաստեղծությունը ու անցնեմ, անցնեմ վերլուծման, բանստեղծությունը գրել է Ռավեննայում այն Իտալական քաղաք է և այդ պատճառով էլ կոչվում է Ռավեննայում, կարծում եմ բանաստեղծությունում ասվում է Արարատ լեռան մասին, որը նախկինում մերն է եղել: Նշում է որ Արարատի գագաթին դարը վարկյանի ընթացքում եկել ու անցել է: Արարատի ձյունապատ գագաթին, որը ադամանդին է նման, կայծակները եկել են սրի նման խփել ու անցել են: Մահից խուճապահար եղած սերունդները իրենց աչքերով են տեսել Արարատի լույս գագաթը:  Հիմա եկել է քո ժամանակը, որպեսզի դու էլ նայես այդ ճերմակ գագաթին ու անցնես, ոպեսզի մենք բոլորս նայեք մեր Արարատին ու կարոտենք նրան: Կլինենք թեփետ ուրիշ տեղ կլինենք Ռավեննայում անգամ, բայց չենք մոռանա մենք մեր Արարատը, մեր հողը` մեր երկիրը, որին այսքան հարազատ ենք դարձել: Նա լինելով Ռավեննայում, որը գեղեցիկ քաղաք է, միևնույն է հիանում էր Արարատով:

Ավ. Իսահակյան Ռավեննայում բանաստեղծություն

Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»

«Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին «

Եկեք հասկանանք և գնահատենք Ռիալտոյի կամուրջը, որտեղ Ավետիք Իսահակյանը տեսել էր այդ աղջկան,
Փնտրտունքների արձունքում գտա Ռիալտոյի կամուրջը այն բավականին գեղեցիկ է,

Այն գտնվում է Իտալիայում, ավելի կոնկրետ Սան Մարկոյում: Կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով նրա երկարությունը կազմում է 28մ, առավելագույն բարձրությունը 7,5մ: Անձամբ կցանկանաի գտնվել այնտեղ և տեսնեի այդ հրաշք կամուրջը: Կամուրջի փոքրիկ մակետը տեսել եմ ճամփորդության ժամանակ կարծեմ Ավետիք իսահակյանի տուն — թանգարանում, մեզ այնտեղ ներկայացրին այդ կամուրջը`, գեղեցիկ էր լույսերով և այլն:
Կարծում եմ հասկանում եմ ինչու էր նա, նրան տեսել Ռիալտոյի կամրջի վրա, այդպես այդ կամուրջը, միջավայրը, որում գտնվում էր նա, նրան ավելի էր գեղեցկացնում: Եվ ոչ միայն գեղեկացնում էր այդ տեսարանը այլև բանաստեղծությունը, սիրում եմ այս բանաստեղծությունը իր պարզության և չնաշխարհիկ ոճի համար, այդքան էլ չեմ սիրում տխուր և ծանրաբեռնավ թեմայով բանաստեղծություններ: Եվ այս բանաստեղծությունը նկարագրում է իր տեսածը և իհարկե ասում է, որ իր տառապանքը փորձ ունի, այսինքն նա էլ չի խաբնվի տեսքին, նայվածքին, ինչու, որովհետև նրա սիրտը ևս մեկ անգամ չի ուզում կոտրել:

Ավ. Իսահակյան Մի մրահոն աղջիկ տեսա բանաստեղծություն