Վանո Սիրադեղյան «Ափսոս էր երեխան»

Պատմվածքը այստեղ

Վ. Սիրադեղյանը այս պատմվածքում նրա ապրած կյանքի փորձը և մտքերը փորձել է գրել մի ստեղծագործության մեջ: Նա արտահայտում էր իր մտքերը առօրյա գործողությունները անելիս, սուրճ էր եփում և ընթացքում փիլիսոփայական մտքեր էին առաջանում խոսում էր նրանից թե ինչքան է նա ափսոսում, որ իր մանկությունը մեծանալու մեծ դառնալու վրա է ծախսել, իսկ այն կյանքը, որն ապրում է արդեն մեծ հասակում արդեն անիմաստ է համարում: Անիմաստ է համարում ամեն օր նույն գործողությունները կատարելուց վերջի վերջո բոլորիս մոտել այդպես է, կամ այդպես է լինելու, որովհետև բոլորն էլ ձգտում են երիտասարդ լինեն, գեղեցիկ, աշխույժ, այսպես ասած «ամեն մի թրթուռ երազում է թիթեռ լինելու մասին» դա նորմալ է և բնական, ոչ ոք երաշխավորված չէ և չգիտի` ինչ է լինելու իր հետ ապագայում: Նրա մտքերը շատ հասանելի էին այսօրվա իրականության մեջ, քանի որ մի միտք կար, որ ինձ շատ դուր եկավ որ ասեց ոչ ոք իր ցանկությամբ չի եկել այս աշխարհ և այն ամենը ինչ կատարվում է շատ հանգիստ իր ցանկությամբ կարող է չլինել: Ինչու մեղադրել մեկին, ով իր ցանկությամբ չի ծնվել, ով չի ընտրել թե նա ով պետք է լինի: Ես հիմա տեսնում եմ, որ այս կերպ մտքերին ես շատ եմ հանդիպել և էլի հանդիպելու եմ: Եվ ինչքան շատ ապրեն այս մտքերը այնքան վերլուծություններով, ավելի հարուստ և ավելի լայն ըմբռնում կունենա: Ես դեռ չգիտեմ թե ինչ ընթացք կունենա իմ հասուն լինելը ամեն դեպքում ես մտածում եմ, որ ափսոսալը անիմաստ է: Եվ այդ մասով մտածում եմ, որ պետք է չզղջալ, կարող ես հիշել, կարոտել, բայց պետք չէ ափսոսալ, պետք է ապրես քո կյանքը տվյալ պահին, երջանիկ լինես այն բաների համար, ինչ կարող ես անել այդ պահին:

Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»

Կարդացի Հրաչյա Աճառյանի հուշեր Կոմիտասի մասին նյութը։ Այնտեղ Աճառյանը նկարագրում է Կոմիտասին, իր վերաբերմունքը, տպավորությունները նրա նկատմամբ։ Պատմում է այն երեք տարիներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները Կոմիտասի հետ կապված, պատմում է իր ընդունակությունների մասին, թե ինչպես էին նրանք հավաքվում, և թե ինպես էր նա երգում, պարում։ Ասում էր թե նա հազվադեպ էր ջղայնանում և այս քան ժամանակ նրան մի անգամ է տեսել այդպիսին և շատ վախեցել էր դրա վերաբերյալ։ Ասում էր նրա մասին մանր փաստեր, որոնք նա նկատել էր`, թե նա ճանճեր չէր սիրում և ամենինչ փակ էր պահում,  թե նա ճամփորդություններից հետո շորերը անպայման մաքրում էր փոշուց, ցեխից և այլն և չէր դադարի մաքրել անգամ, եթե քաղցած լիներ։ Մի անգամ Կոմիտասը ասեց, թե գիտի ինչու է հայկական ձայնանիշների մեջ, հիսուն հատ խազ կա և այդ պատասխանը գտնելու համար շատ էր տանջվել տասնհինգ տարի ուսումնասիրել էր։ Եվ գտել էր, հիսունը դրանք ձայների գումարներն էին։ Աճառյանը կարճ ասած, կիսվում էր մեզ հետ իր հուշերի մասին, նաև խոսեց այն բանի մասին թե ինչու էր նա գժվել Կոստանդնուպոլիսում, ուներ երեք վարկած։ Առաջին` խազերի հետ կապված, թե նա դա ուսումնասիրել է տասնհինգ տարի և թե դա սխալ էր ստացվել, բայց այդ վարկածի վրա ես աչք փակեցի ինչպես և նա, երկրորդ վարկածը, նա կարծում էր թե նա սիրահարվել էր և տառապում էր անպատասխան սիրուց, բայց երրորդ վարկածի պատճառով նա նույնպես սա անհավանական համարեց։ Երրորդ վարկածը 1914 -թվականի ջարդերի վերաբերյալ էր, թե նա գժվել է այն բանից, թե տեսել է ինչպես են կոտորում իր հայրենակիցներին, քանի որ այդքան սիրել էր նրանց, բացի այդ այդ տարիներին այնպիսի բաներ էին կատարվել, որ ուղղակի անհնար կլիներ նորմալ մնալ դրանից հետո։ Եվ այսպես հիմա այս ամենը կարդալուց հետո հայտնաբերեցի փաստեր, որի մասին չգիտեի։ Եվ հիմա նորից ապշում եմ Կոմիտասի հեղինակության վրա և թե ինչպիսի լավ մարդ էր եղել նա, նրա նման հանճարներին շատ ենք կարոտելու։ Շնորհակալ եմ Աճառյանին նրա մասին կիսվելու մասին, ի վերջո հետաքրքիր է մի մարդու մասին իմանալ այլ մարդուց ով կարելի է ասել ապրել է նրա հետ։

Նյութի հղումը

Նախագիծ «Ուսումնական աշուն»

Անտոնիո Վիվալդիի «Աշունը» ստեղծագործությունը

Դեռ միջին ու կրտսեր դպրոցներից ծանոթ եմ Վիվալդիի տարվա եղանակները ստեղծագործությանը։ Կարծես այնպիսի տպավորություն ունեմ, որ ամբողջ կյանքում դա լսել եմ։ Ազատ ժամանակ նույնպես լսել և վայելել եմ այդ ստեղծագործությունը։ Եվ այդ ստեղծագործության պատկերը ինձ այնքան հարազատ ու սիրված է կարծես դա Ջակոնդան լինի երաժշտության մեջ։ Դա գեղեցիկ ստեղծագործություն է, որը պետք է ապրի ու հիացնի բոլորին նորից ու նորից։ Եվ ինչքան էլ դա անհավատալի է, նա շատ ճիշտ նկարագրում է տարվա բոլոր եղանակները իրենց դրսևորված բնավորությամբ, իրենց բոլոր փոքր, մանր-մունր անհասկանալի հարազատ խաղիկներով։ Իրենց եղանակների սահուն անցումներով, իրենց յուրօրինակ ձայնային նոտաներով, որ ամեն եղանակ ունի իր գեղեցիկ երաժշտության կրկներգը։ Հետաքրքիր է որ Վիվալդին այդ ամենը շատ գեղեցիկ վերածել է երաժշտության, իրոք որ մեծ աշխատանք է կատարել։ ԵՒ ահա արդյունքը այն ուղղակի անկրկնելի է և խաղում է հոգուտ հետ և ստիպում է պատկերացնել այդ չորս հրաշալի եղանակների ամբողջական պատկերը։ Չեմ կարծում որ հանգիստը վայելելու համար այլ ուրիշ բան է անհրաժեշտ ` ոչ երաժշտությունը այն է ինչը մեզ հանգստացնում է, բոլորը, ամեն մեկը կարող է գտնել իրենը, իր ժանրը, իրեն հասկանալի երաժշտությունը, անգամ լսողությունը կորցրած մարդը կարող է զգալ երաժշտությունը։ Անհնար է որ ինչ-որ մեկը դա չսիրի, չհավանի չեմ կարծում, որ այդպիսի մարդու կհանդիպեմ, ի վերջո երաժշտությունը դա բնական է, իսկ ինչը բնական է `դա գեղեցիկ է։

Իսկ Աշունը դա մի եղանակ է, որը արթնացնում է քո մեջ վիշտը, տխրությունը հիմա թե ասեմ ինչու։ Մարդու տրամադրությունը կապված է միջավայրի հետ, իսկ եթե սովորական կապույտ երկինքը մեզ համար պոզիտիվ տրամադրություն էր տալիս ապա գորշ ամպերներով ծածկված երկինքը մեզ տալիս է նեգատիվ անհասկանալի վատ զգացողություններ, բայց միաժամանակ նաև հանգստություն ջերմ թախիծ, որը անցողիկ է։ Անձրևի հետ կապված սիրում եմ այս արտահայտությունները որը երբև է կարդացել եմ և ստացել եմ ջերմ թախիծ բայց չեմ հիշում աղբյուրը, օրինակ սա» Ինչ լավ էր որ անձրև էր տեղում նրա (անունը) թաղմանը, քանի որ այն ամբողջովին ծածկել էր իմ արցունքները» ։ Գեղեցիկ էր ու տխուր, իսկ այս մեկը ավելի ռոմանտիկ է «Ներսումս երջանիկ էի և սիրտս այնքան արագ էր խբում, որ ծածկում էր հորդառատ անձրևի ձայնը իր ձայնով»։ Հետաքրքիր համեմատություն էր, այնպես չէ՞։ Աշունը ոգեշնչում է, բայց միաժամանակ ցրտից ստիպում է ծուլանալ։ Այդպիսին է նա և այդպես ենք մենք նրան սիրում։

Մի փոքր էլ խոսեմ իմ սիրած երաժշտությունից, որը ինձ փոխանցում է աշնանային եղանակի տրամադրություն երգի կատարողը ճապոնացի է, երգը նույնպես բայց իմ կարծիքով շատ լավն է։ Հղումը

Սևակյան դիմապատկերներ

Սևակի մասին` տարբեր մարդկանցից

Պարույր Սևակը եթե վրացի լիներ, մերոնք վաղուց Նոբելյան մրցանակի արժանացրած կլինեին: Իսկ ձերոնք…

Նելլի Մենաղարիշվիլի

Մի Սևան ունենք, մի Սևակ, ո’չ Սևանն եք պահում , ոչ Սևակին:

Նելլի Մենաղարիշվիլի

Պարույր Սևակը բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: Սևակը թանկ է հային համար…

Վիլյամ Սարոյան

Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել:

Մարտիրոս Սարյան

Պարույրի մահը առեղծվածային էր, ինչպես Խաչատուր Աբովյանի մահը…Հիմա դա (բեռնատարի վարորդի հետուառաջ ընկնելը և զայրացնելը-կազմող) պատահական խուլիգանություն է եղել, թե դիտավորություն, ով կարող է ասել: Ոչ ոք չի կարող ապացուցել, մանավանդ այն ժամանակվա իշխանություններին ձեռնտու էր չհետապնդելը, չխառնվելը: Անցավ, գնաց, ոչ մի վկա չկար, ամեն ինչ մնաց անհայտության մեջ: Նրա մահն ընդունեցի ինչպես… արևի մայր մտնելը…

Մայա Ավագյան

«Անլռելի զանգակատունը» իսկական գորժ է: Պարույրն էստեղ բանաստեղծ է, միտքն ու հոգին իրար հետ հավասար կխոսին: Կոմիտասը սիմվոլ է, կապ չունի էն Կոմիտասի հետ: Զոհի սիմվոլն է: Էդ գործը կապրի: Ժողովուրդը կպահե… Երկուսս էլ կերթանք ժողովրդի մեջ: Ժողովուրդը մեզ կմիավորե:

Հովհաննես Շիրազ

Հայ դպրության բոլոր անշիրիմ նահատակների համար խեղված արցունքն էր, որ ժողովուրդը հեղեց Պարույր Սևակի դագաղի վրա: Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:

Համո Սահյան

Նա ներսից է խելառ, ես`դրսից: Ներսի խելառությունը կսպանե, դրսինը կփրկե: Ներսի խելառը կմոտեցնի կախաղանի թոկին, դրսինը`հրազենի փողին…կտեսնի՞ ս տարբերությունը:

Հովհաննես Շիրազ

Այն տարիները, որոնց ընթացքում ինձ բախտ է վիճակվել լինելու Պարույրի ընկերը, աշխատակիցը, զրուցակիցը, վերջապես, իր նամակների հասցեատերը, ինձ, երևի իրավունք են տալիս գրելու նրա մասին (ավելի ճիշտ` զրկում են չգրելու իրավունքից): Գրել մի անհատի մասին, որ եկավ ու փայլատակեց հայ հոգևոր կյանքի երկնակամարում` ասես իբրև վկայություն, որ մեծ անհատները միայն հնում չեն եղել, որ նրանք կարող են ծնունդ առնել ու ահագնանալ նաև մեր օրերում, և անցնել անժամանակ:

Լևոն Հախվերդյան

Գրում եմ ու մտածում գրականագետի խոսք չստացվի , դա իմ գործը չէ, ես ընթերցող եմ միայն և ժամանակակիցը մեծ պոետի: ...Երբեմն այն, ինչ ցանկանում ես ասել չասված է մնում: Մնում է որպես հոգու դառնութուն: .... Դու՞  էլ ուզում ես, որ պատմեմ` ինպես ստեղծվեցին նկարազարդումներ «Անլռելիի». չեմ ուզում հիշել, միայն գիտեմ, որ քո գրքի ծոցում տեղ գտած իմ գործերը խոսում են, որովհետև նրանք վառվել են քո անմար կրակից, քո հանճարեղ պոեմից: …..Դու՛, որ չունեցար գիրք կարծիքների….

Գրիգոր Խանջյան

Should children have to do chores or tasks at home?

Many parents give their children certain chores or tasks to do at home. Should children have to do chores or tasks at home? Be sure to explain why you think it is a good idea or a bad idea. Include examples to support your reasons

yeah I think it’s not a bad idea, but I think it would be better if childrens do it with chariness. it would be much easier if they teach kids important things first, like manners or how to socialize and be a good person after all. In many developed countries they do teach kids manners in the first place. In grades 1-4, they learn only manners, teachers do not judge childrens with exams, tests or grades. And if the child can think about others and knows how to behave himself correctly, then it will be only natural that he or she will do some homework with love. And then you don’t even need to force them to do something. They can do it because they know that.

Հեղինակային կրթական ծրագրի մեդիագրադարան կլոր սեղան-քննարկում

Բարև ձեզ, ես հիմա աշխատում եմ գրադարանում զբաղվում եմ գրքերի սկանավորմամբ և մշակմամբ: Բուն աշխատանքին անցնելուց առաջ մեկ շաբաթ փորձաշրջան  եմ ունեցել և ծանոթացել եմ գործին, սարքին և ծրագրին մինչև այդ չէի զբաղվել սկանավորմամբ: Ընթացքում ավելի հմտացա իմ գործում և հիմա ավելի որակով եմ անում իմ աշխատանքը: Քանի որ հասկանում եմ, իմ կատարած գործի կարևորությունը, մեդիագրադարանի համար:

Եվ այսպես մասնակցեցի Հեղինակային կրթական ծրագրի մեդիագրադարանի` կլոր սեղան բաց հանդիպմանը:

Եվ այսպես ներկայացրեցինք` գրադարանի կայքը, աշխատանքային ուղղությունները, բաժինները, մանկավարժների, սովորողների կողմից տարբեր նախագծային աշխատանքները: Մասնակցելով քննարկմանը ավելի շատ ծանոթացա հեղինակային կրթական ծրագրերի հետ և ցանկության դեպքում, կօգտագործեմ ինքնակրթությունս բարելավելու համար: