Հունվարյան հաշվետվություն

Սա իմ հունվար ամսվա նախագծերն են ամբողջ գործունեությունս է։

Հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան հետ

Լեռնանիստ ճամփորդություն պատում, տպավորություններ

Ինքնակրթություն իմ սիրելի զբաղմունքը

Նկարչություն

Ճապոներեն

Նոր աշխատանք գրադարանում

Աշխատանք գրադարանում

Այս ձմեռվա ընթացքում իմ կյանքը փոխվեց հարյուր ութսուն աստիճան չեմ կարող իհարկե պատմել, բայց ինձ հաջողվեց մի բան որի մասին դեռ չէի մտածում, ընդունվեցի գրադարանում աշխատող, երեք օր ինձ սովորեցրին աշխատել սկանի հետ այնուհետև սովորեցի մշակել իմ ստացված սկանի նկարները համակարգչային ծրագրով ABBY fine reader-ով և այսպես իմ մոտ ստացվեց վերամշակել Վոսկեմատենիկ գիրքը, մշակեցին Վիլյամ Սարոյանի Իմ անունը Արամ է գրքի հատվածը և հիմա աշխատում եմ Լեոն գրքի ութերորդ հատորի էջերի վրա, որը բավականին բարդ է ։ Իմ կատարած աշխատանքները կարող եք տեսնել փնտրել, գտնել lib.mskh.am կայքում։ Ինձ դուր եկավ իմ աշխատանքը ես դնում եմ գործիս մեջ իմ ամբողջ ուժն ու եռանդը։

Լեռնանիստ, պատում, տպավորություններ

Տպավորություն ստանալը դժվար չէ, դժվար է` այդ տպավորությունները արտահայտել, ինչը հիմա փորձում եմ անել։

Օրը սկսվեց նորից իմ ու Ռուզաննայի խինդ ու ծիծաղով, դա արդեն նորմալ է մեր համար դարձել, քանի որ մեր ամեն հինգ րոպեն հումոր է, քննարկում է, փիլիսոփայական մտքեր են և այլն։ Շեղվեցի պատմեմ ճամփորդությունից քանի որ ճամբարային շաբաթ էր մենք որոշեցինք ճամփորդել Լեռնանիստ, այն ժամանակ ուզում էինք այցելել Արատես բայց դա այս կամ այն պատճառներով չստացվեց և մենք գնացինք ոչ պակաս ձյունոտ տեղ` Լեռնանիստ: Ճանապարհը մեզանից խլեց մոտ մեկ ժամ երեսուն րոպե մենք գտել էինք մեզ նստելու վայր Ռուզանը առաջարկեց Մայնկրաֆտ խաղանք, արդյունքում ես խաղում էի իսկ նա բժժված իր քեյփոփի երգերներ լսում։ Օրը տաք էր, երկինքը կապույտ էր իմ սիրած եղանակներ և ես լուսանկարեցի դա երբ ավտոբուսից իջել էինք։

Ահա և եղանակը նկարագրող լուսանկարը

Իջնելուց անմիջապես հետո քայլեցինք դեպի դպրոցը և քիչ-քիչ ծանոթացանք այնտեղի մեր հասակակիցների հետ, նրան ուսուցիչների և այլն։ Դասասենյակների հետ էլ ծանոթացանք և ահա թե ինչ ստացվեց քանի որ մեր դպրոցում գրատախտակներ չկան, մեր խմբի երեխեքը հարձակվել էին կավիճով գրատախտակների վրա, գրում էին, նկարում, մեծ բան չէ բայց զվարճալի փաստ է։ Այնուհետև ֆիզկուլտի դահլիճում ձեռք-ձեռքի բռնած պարեցինք մեր ազգագրական պարերից, տղաները բաժանվեցին թիմերի և սկսեցին վալեյբոլ խաղալ, նրանց խաղին հետևելով շտապեցինք հագնել մեր բաճկոնները և դուրս գալ, գնալու իրենց մշակութային թանգարան որտեղ կային իրեր որոնք կապված էին Սովետի հետ, Թուրքիայի հետ, մեր հետ և դրանք բավականին հին իրեր էին ահա և լուսանկարները

Սովետական դրամներ
փոքրիկ տեսանյութ

Այդ ամենը ուսումնասիրելուց հետո, գնացինք Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կար բուժիչ ջուր և դրա մասին մեզ շատ պարզ ներկայացրեց դպրոցի սովորողներից մեկը։ Եկեղեցում մոմ վառեցին ընկեր Աննայի հետ երգեցինք հոգևոր երգեր և այնուհետև գնացինք սահնակ, դահուկ քշելու ճիշտն ասաց այդքան էլ չեմ սիրում նման բաներ բայց դե մի երկու անգամ փուչիկով սահեցի։ Ինչևէ վատ չէր, այս ճամփորդությունը գրվեց իմ «անմոռանալի ճանապարհորդություններ» երևակայական ցանկում որտեղ նա չի մոռացվի, իսկ ընկեր Ելենային մեծ շնորհակալություն ամեն ինչի համար։

Հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան հետ

Հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան հետ

Ես ընդհանրապես հետաքրքրված չէի Թուրքիայով, բայց այս հանդիպումը ինձ շատ հետաքրքիր էր մի այլ տիպի ուշադրություն գրավող։ Որ ամբողջ ընթացքում լսում էի շատ հետաքրքիր պատմություններ էին և եթե այս հանդիպումը նորից տեղի ունենա շարունակելու այս զրույցը ես մեծ հաճույքով նորից կտեսնվեի այդ մարդու հետ։ ԵՒ ես ուրախ եմ որ կա այդ հանդիպման տեսանյութը, որը դուք էլ կարող եք դիտել, և ստանաք այն նույն տպավորությունները ինչ ես եմ ստացել։

Ինքնակրթություն նկարչություն

Եվ այսպես նկարել սկսել եմ փոքրուց վեց — հինգ տարեկանից հետաքրքրվել եմ չորս տարեկանից ունեմ որոշակի տաղանդ այդ հարցում։ Չեմ այցելել նկարչական խմբակների բացառենք կերպարվեստ առարկան որը անցնում էինք դպրոցում։ Չնայած գնացել եմ մոտ մի ամիս նկարչական առանձին դասի բայց դա այնքան անիմաստ էր ու կարելի է ասել ինձ չտվեց ոչ մի օգուտ, այդ ժամանակ չորրորդ դասարան էի, դադարեցի այդ ամենը և անցա ինքնուրույն կրթության, հիմա ես չեմ այցելում ոչ մի տեղ և ինչ սովորել եմ ինչ գիտեմ այդ ամենին, ես հասել եմ իմ ուժերով։ Ուղղակի այս ամենը նոր եմ գրառում, բայց զբաղվել եմ նկարչությունով շատ վաղուց։ Հիշում եմ որ կերպարվեստի ժամին իմ սեղանը լցված էր ալբոմներով բոլորը ինձ դիմում էին ասում կնկարես իմ համար։ Ես չէի մերժում և բոլորի համար նկարում էի։ ԵՒ ահա ես զբաղվում էի իմ նկարչությամբ և կարող եք նկատել որ ես չեմ սիրում ռեալ բաներ նկարել, ավելի շատ պերսոնաժների, ոչ իրական, հիմա էլ արդեն անիմե պերսոնաժների եմ նկարում։ Դիջիթալ արտ սիրում եմ բայց փորձ այդպես ասած չունեմ ավելի շատ սիրում եմ գուաշով, ներկերով նկարել։ Մի քանի նկար որ նկարել եմ այս ամիս։

Ինձ փորձեցի նաև փոփ արտի մեջ

Դե ինչ դեռ այսքանը։ ( ꈍᴗꈍ)

Մշակույթ, ազգագրություն Մուշ

Մուշ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։ Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ» — ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։

Ազգագրություն.Մուշ

ԿԱՆԱՆՑ ԶԳԵՍՏՆԵՐ . — Մշեցի կանայք նախ հագնում են շալէ շապիկ որ կարում են կարմիր, տեղական շալից։ Սա իջնում է մինչև ոտները, ունի երկար թևեր, կրծքի բացուածք և բկի տակ միայն մի կոճակ։ Շապկի ներքին մասի յետևի եզրն ասեղնագործած է լինում, որպէսզի երբ աշխատելիս կամ ճանապարհ գնալիս անթարու քղանցքները յետ ծալեն, գեղեցիկ երևայ։ Շապկի տակից, ոտներին հագնում են վարտիկ, որին կոչում են թումպան. — Այս կարում են տեղական շիլայից կամ զալից (կապոյտ կտոր)։ Սա կողքերին և առաջից բացուածք չունի, ոչ էլ չափազանց լայն է, ինչպէս վանեցիներինը։ Վերին եզրին ունի խոնչին դարձ, որի միջով անց են կացնում թելից գործած խոնջան, որը հանգուստում են աջ կողքի վրայ։ Վարտիքի փոխ-բերանը (ներքին ծայրը ) մի թելով փնջուած է, այսինքն ծոպեր տալով նեղացրուած է։ Շապկի վրայից հագնում են անթարին. — Սա կարում են Հալէպ, Անթափ և Արաբկիր գործուած բամբակէ կտորից (մանուսա ) և կամ եվրոպական չթից, կարմիր շիլա աստառով։ Անթարին շատ նման է զբունին . սա էլ իջնում է մինչև ոտները, և քղանցքների աջ ու ձախ կողմերում, մէջքից մինչև ներքև ճեղքուած է, և եզրափակուած ղայթանով, ու սրանց կողքերին չորս սանտ. լայնութեան կապոյտ կտոր է կարած՝ որ սըճև է անվանվում։ Այս ճեղքերը կոչվում են չաք։ Սրա թևերն էլ երկար են և հասնում են մինչև դաստակը։ Սրանք էլ ծայրերում փոքրիկ չաք ունին և եզրափակուած են ղայթանով (փոկ)։ Կուրծքը չի կոճկվում, այլ քղանցքները միմեանց վրայ են բերվում և կրծոսկրի մօտ եռանկիվնաձև բացուածք թողնում, որի վրայ կապում են սրտանոցը։ Անթարին զբունից տարբերվում է նրանով, որ սրա քղանցքներն ավելի լայն են, և կողքերին գրպաններ չունին, թէպէտև ոմանց գրպան էլ են կարում։ Մշեցիներն էլ իրենց հարստութիվնը ցոյց տալու նպատակով մի քանի անթարի միմեանց վրայ են հագնում, մինը միյսից 5-8 սանտիմետր բարձր, որպէսզի նկատելի լինին։ Անթարու վրայ կապում են գոգնոցը, որ միզար է կոչվում։ Սա կամ գործում են կամ կարում մահուտի կտորից։ Սրանց միզտրը կուրծքը չի ծածկում, այլ միայն գօտակտեղից մինչև ոտները։ Միզրթելը, որ շալ-թելից են գործում, բավական երկար է լինում և 3-4 անգամ սրտանոցի և միզարի վրայով փաթաթելով մէջքին, հանգուստում են։ Թեվնոց. — Ծղիկի երկարութեան, հետզհետէ լայնացող մի կտոր է, որի առաջի, նեղ ծայրը ծոպով նեղացրուած է այնքան, որ դաստակը հազիվհազ կարողանում է ներս մտնել, իսկ միվս ծայրը ունի խունջանդարձ, մէջը թել անցկացրած, որը հագնելուց յետոյ քաշում են և փաթաթում իրեն վրայ։ Թևնոցը հագնում են միայն աշխատելիս, ծղիկի վրայ, անթարու թևի վրայից, որպէսզի անթարու թևերը շուտով չկեղտոտուին։ Շապկի վրայ, միայն յետոյքին, կապում են փալան ։ Սա մանուսայից կարուած քառանկիվնի, մէջքից մինչև ոտները և յետևի կողմից մի կողից մինչև միյս կողը բռնող երկտակ և մէջը բրդի կամ բամբակի շերտ դրած մի կտոր է, որ ճոթով (թել ) կապում են մէջքին։ Այս գլխավորապէս կապում են նիհար կանայք, իրենց ավելի գեր ցոյց տալու նպատակով։ Անթարու վրայ, կրծքին, կապում են սրտանոց. սա կրծքի մեծութեան, քառանկիվնի և վերին ծայրը փոքր ինչ նեղացած կտոր է և ունենում է պոր, այսինքն կիսաբոլոր կտրուածք, վիզը գրկելու։ Մի ժապավէն ամրացրած է մի ծայրին, որ բոլորելով վզի շուրջը, ամրանում է միյս ծայրի կոճակի վրայ։ Սրտանոցի կուրծքը զարդարուած է զանազան ասեղնագործ նշխերով։

Ինքնակրթություն ճապոներեն

Ահա և իմ զբաղմունքներից մեկը որին ես ուղղակի սիրահարվեցի և իմ ամբողջ ազատ ժամանակը նրա ձեռքերում է։(◍•ᴗ•◍)

Իմ տետրերը որոնք ինձ օգնում են այս դժվար հարցում։ ( ꈍᴗꈍ)

1″ Ինչու հենց ճապոներեն

Գրեթե մի տարի է ինչ ես դիտում եմ Անիմե սերիալներ և կարդում եմ մանգաներ նրանք ինձ անմիջապես դուր եկան և ես եկա այն եզրակացությանը որ հետաքրքիր կլինի դիտել կարդալ այդ ամենը իր լեզվով որը ճապոներեն է և ես առաջինը չեմ որ այդպես եմ մտածում, ընդհանրապես պլանավորել էի սովորել դեռ սեպտեմբերից բայց իմ մոտ անհրաժեշտ նյութեր չկաին, բայց ցանկությունը չմահացավ այլ ավելի ամրապնդվեց, ես վերջապես հավաքեցի ուժ, մոտիվացիա և անհրաժեշտ ինֆորմացիաներ քաղեցի իմ ինքնակրթությունը պլանավորելու համար և ես հիմա քայլ առ քայլ գիտեմ թե ինչ պետք է անեմ, իմ երազանքը իրականություն դարձնելու համար։ Միայն սերիալները չեն պատճառը որ ուզում եմ սովորել այն, նախ ասեմ որ այն յուրահատուկ է այսինքն նման չէ իմ իմացած ռուսերենին, անգլերենին, իսպաներենին։ Ինձ հետաքրքրեց այն ամենը ինչ կապված է իրենց մշակույթի հետ, դա կլինի թե’ խոհանոցը, թե’ ֆեստիվալները(միջոցառումները) թե’ ճապոնական ոճի տները, թե’ իրենց սամուրայների կատանաները և այլն։ Կարելիե ասել որ ինձ ամեն ինչն է դուր գալիս խոսելա ձևը, հերոգլիֆները… կարճ ասած ամեն ինչ։ Կարող է հանկարծ այսքանից հետո ասեք իսկ ինչու ոչ չիներեն, նա նույնպես կազմում է հերոգլիֆներից և այլն։ Նախ ասեմ որ այն ավելի բարդ է նրանք իրար նման լեզուներ են բայց միևնույն ժամանակ շատ տարբեր և հետո ես չունեմ հետաքրքրություն, որը կապված կլինի Չինաստանի հետ։ Բացի այդ ես սիրում եմ ճապոնական երգերը որոնց ասում են Jpop( Japanese pop) ճապոնացիների բնավորությունն է ինձ դուր գալիս, իմ բնավորությունին եմ նմանեցնում։ Հուսով եմ հասկացաք թե ինչու եմ սովորում այդ լեզուն իհարկե չեմ կարող ասել ինչ կոնկրետ օգուտ կտա դա ինձ ապագայում, բայց միևնույն է ես սովորելու եմ այն անկախ ամեն ինչից։

2″ Ինչ է ինձ հաջողվել անել այս երկու ամսվա ընթացքում

Այս մեկ-երկու ամսվա շրջանակներում ինձ հաջողվել է սովորել երկու այբուբենները Կատականան և Հիրագանան որոնց յուրաքանչյուրի մեջ կա 42 էսպես ասաց <<տառ>> բայց իրականում վանկեր են։ Ինչու երկու այբուբեն որովհետև մեկը ` Կատականան օգտագործում են անուններ, օտար լեզուների բառեր գրելու համար, իսկ մյուսը Հիրագանան իրենց բառերը գրելու համար բացի այդ օգտագործվում է նաև Կանջին հիրոգլիֆները բառերը ավելի կոնկրետացնելու համար օրինակ կա hashi նշանակում է կամուրջ բայց hashi նշանակում նաև այն փայտիկները որը օգտագործում են ուտելու համար, հիմա կարող եք հարցնել որ hashi ի մասին է խոսք գնում։ Այդտեղ օգնության են գալիս հերոգլիֆները սա 橋նշանակում է կամուրջ իսկ սա 箸նշանակում է այդ փայտիկները, հերոգլիֆներով շատ են տարբերվում։ ԵՒ այսպիսի օրինակներ շատ կան, ես դեռ չեմ անցել հերոգլիֆներին քանի որ անընդհատ ամրապնդում եմ իմ անցածը, եթե ինձ հաջողվի ապա կարող եմ մանրամասնորեն բացատրել իմ անցածը և անգամ լինի բաժին ճապոներենին նվիրված իմ բլոգում, որովհետև գիտեմ որ ոչ բոլորն են համարձակվում ինքնակրթությամբ զբաղվել և ոչ բոլորը կարող են հասկանալ ինչպես սկսեն, որտեղից և այլն։ Խոստումներ դեռ չեմ տալիս։ (^^)