Հայոց լեզու, Գրականություն սեպտեմբեր- դեկտեմբեր հաշվետվություն

Այս տարին սկսվեց բավականին խառնաշփոթ կերպով և երկար ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ, կատարել աշխատանքներ, փորձում էինք մեր հունի մեջ ընկնել բայց ապարդյուն էր ստացվում և ահա այն առաջադրանքները, որոնք կատարել եմ սեպտեմբեր ամսին Ուսումնական սեպտեմբեր վերհիշել և վերլուծել եմ հին վիպաշխարհի պատմություններից նաև ճապոնացի գրող Ակուտագավա Րյունոսկոյի Երեք ինչու պատմվածքը, և Ռաբինդրանաթ Թագորի Անծանոթ աղջիկը, որին նույնպես նվիրեցի իմ կարծիքը։ Հոկտեմբերին նորից անդրադարձանք Կոմիտասին, քննարկեցի, վերլուծեցի, վայելեցի նրա երգերը,գրեցի իմ կարծիքը Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին», Իմ կարծիքով մեր հանճարները, Կոմիտասը….Կոմիտաս- Սևակ։

Կոմիտասից բացի աշխատանքներ եմ կատարել Իսահակյանի օրեր նախագծի վերաբերյալ, ունեմ նաև արևմտահայերեն պոեզիայի վերլուծություն փոքրիկ, ահա և այդ աշխատանքները; Արևմտահայ պոեզիա «Ձոնիք» վերլուծություն, Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին», Ավետիք Իսահակյան «Ռավեննայում», Դեպքեր Իսահակյանի կյանքից, հատկապես հպարտ եմ այս նյութով Ավետիք Իսահակյան «Լիլիթ»։ Եվ իհարկե նոյեմբեր ամսվա առաջադրանքները, իդեպ այդ ամիսը իմ չսիրած ամիսն է համարվում, քանի որ իմ կյանքում տեղի ունեցած վատ դեպքերը կատարվել են այդ ամսին։ Ինչևէ ներկայացնեմ իմ կատարած առաջադրանքները, Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» կարդացի և վերլուծեցի այդ օտարգիր պատմվածքը, ծանոթացա Մուշեղ Գալշոյանի պատմվածքներից երկուսի հետ և մեծ սիրով հայտնեցի իմ կարծիքը նույնպես Մուշեղ Գալշոյան «Դավոն», Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան»։ Իհարկե մենք աշունն առանց երաժշտության չպատկերացրեցինք, և «Ուսումնական աշուն» նախագծում ներկայացրեցի իմ աշնանային նկատառումները։ Չմոռանանք Մհեր Իսրայելյանի «Երկնքից թափվող ընկույզներ» պատմվածքը և մեր առցանց հանդիպումը որի մասին նույնպես խոսել եմ։ Դեկտեմբերը սկսել եմ, կարդացել Վրեժ Իսրայելյանի «Թանկագին հյուրը» Վերլուծել են նաև Ռեյ Բրեդբերի «Կանաչ առավոտը» որը շատ գեղեցիկ էր իմ կարծիքով և մի տեղեկատվական նյութ էի տեղադրել Արատեսի ճամփորդության համար, բայց չգնացինք այդպես էլ… ոչինչ մենք դեռ կճամփորդենք, հույս ունեմ ամեն դեպքում։ ԵՒ կփորձեմ ավելի աշխատել լրացնել դեկտեմբերը։

Հայոց լեզուն չմոռանամ, քերականական աշխատանքները Գործնական քերականություն այստեղ բոլոր նյութերն են։ Սա իմ ուսումնական առաջին շրջանի սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություններ։ Շնորհակալություն

Ռեյ Բրեդբերի «Կանաչ առավոտը»

Սկսեմ նրանից, որ ես գնահատում եմ օտարգիր պատմվածքները, քանի որ նրանք լինում են տարօրինակ, հետաքրքիր, արագ ընթեռցանելի և լինում են գրված առանց տարիքային սահմանափակումների, քանի որ դա կարող էս կարդալ, վերլուծել ինքդ քեզ և ուղղակի ինքդ քեզ ծանոթանալ գրականության հետ, հասկանալ գրելու արվեստը։ «Կանաչ առավոտը» կարծում եմ նույնպես ստեղծագործական աշխատանք ավելի շատ գրելու արվեստը, գեղեցիկներ նկարագրում իր պատմության մեջ, ես գիտեմ որ գրող առանձին հետաքրքրություն ունի Մարս մոլորակի նկատմամբ և այստեղ նա խորհում է իր ստեղծած հերոսով, մի գուցե և ստեղծած չէր։ Ինչևէ նա մտածում է, երազում որ Մարս մոլորակում լինեին այնքան ծառեր որ օդը, թթվածինը լիներ այնտեղ, որպիսի մարդիկ լիովին ազատ շնչեին և այլն։ Իդեպ մոռացել եմ հիշեցնել այդ գաղափարը ծագում է, երբ նա դիտարկում է ծառը և անվանում է այն հրաշալիք, այն ուղղակի շատ լավ բաներ իր համար և նրան թվում է, եթե դա լավ է անպայման դրանից պետք է շատ լինի։ Չեմ ցանկանում պատմել, քանի որ չեմ սիրում պատմել վերլուծության մեջ։ Ինձ շատ դուր եկավ անձրևը նկարագրելու պահը։

մեջբերում

 «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։

Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Մարդիկ, որոնք բառերով կարողանում են նկարագրել այդ զգացողությունը բառերով, սիրում եմ, նախանձում եմ նրանց այդ կերպ տաղանդ ունենալու համար, չնայած ես էլ ունեմ տաղանդ նկարում եմ։ Ամեն դեպքում կշարունակեմ վայելել, հիանալ, գնահատել այն ստեղծագործությունները, որոնք այսպիսին են։ Սա ուներ գաղափար ինչքան հասկանում եմ դա այն էր որ ամենինչ չէ որ եթե լավն է պետք է շատ լինի։ Որովհետև այն ծառերը որը նա տնկել էր հորդառատ անձրևից հետո միանգամից նրանք հասունանում են, աճում մի ակնթարթում, այնպես խիտ, այնքան շատ որ նա նկարագրեց դա ասելով կանաչ,….կանաչ առավոտ։ Հետաքրքիր էր այդ հերոսը մի պահ Շեռլոկին հիշեցրեց ինձ, այպես ինձ թվաց, չգիտեմ, բնավորությամբ, տրամադրությամբ։

Ճամփորդությունից առաջ

Ճամփորդություն դեպի Արատես, քանի որ գնում ենք Արատես, շատերից ենք լսել այդ հիանալի տեղի մասին ` մենք էլ ենք գնում և այստեղ հավաքել եմ մի փոքրիկ տեղեկություն Զորազ Եկեղեցու մասին, որտեղ նույնպես կայցելենք։ Եվ այսպես

Զորաց եկեղեցի (նաև Սուրբ Ստեփանոս), եկեղեցի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Մի փոքր պատմության մասին Ինչպես շեշտեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։ ԵՒ այնտեղ հիմա այցելում են շատ զբոսաշրջիկներ և հիմա նաև մենք։

Գրականության մեջ շոշափվել է

Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն»1986- ի մեջ Սեդրակ Բարխուդարյան«Դիվան հայ վիմագրության» ՀԱՏ 4, 1973 թ.նաև Համբարձում Կարապետյան «Վայոց ձորն ու նրա հուշարձանները», 2012 թ. էջ 91։

Ավելի շատ ինֆորմացիայի համար

Are you going to celebrate New Year

This year seemed to be the worst year. And I’m looking forward to the new year, because I want to get rid of this nightmare. Hoping, believing that we can recover from our injuries. We have decided like some people, not to celebrate the New Year, or rather to celebrate it very gently. With a little food and wine, respecting our soldiers. Last year we set a Christmas tree and we celebrate it quite well. And yeah I no longer believe that if you celebrate the year badly, the year will be bad, or you celebrate well, the year will be well too. Armenians love to celebrate the New Year gorgeously, and I am disgusted by all the stereotypes they make about that. And most of them like to eat, and surprise each other with the dishes, decorations, etc. on their tables. And that’s why I don’t like it like that. I like it when I planning something new in the new year and why not I have always loved to celebrate it modestly. I would like to be with my friends and with my family members at that moment, and why not I would like to forever be with them.

Now I regret writing that I thought this year would be a good year, what I hope next year will be not that bad after all.

Կապ

Գործնական աշխատանք

Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար (սեռական) մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար (հայցական,տրական) մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ (սեռական), ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ (սեռական) օրհասական կռվի մեջ (սեռական) անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։


1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

My opinion on O’Henry’s story «After 20 years»

«After 20 years«

To me, O’Henry’s stories have always seemed strange, somewhat sad. And this little story is «After 20 years», which I think ended well, not in good faith with the friendship, but everything was clear and true. I think if I were in the same situation as police friend, I would do the same. I would be by the side of the law. And then I think it’s not a friendship if you do not communicate with that person, maybe they could communicate by letters or do more such a meetings as friends.Maybe the friendship was that they remembered the meeting they had promised and they finally met twenty years later. I do not know, in any case, I learned that another story about a friendship allows you to look at the friendship from another angle. And maybe it teaches about the rule of law and justice, because first of all we’re all are citizens and after that we can be friends.

Մակբայ

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

արագորեն, դեպի, փայտե, անշուշտ

  1. ապա, մասին, լիովին, անշուշտ
  2. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  3. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  4. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  9. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
  10. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
    Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Այս պատերազմում շատ զինվորներ հերոսաբար զոհվեցին։

Մասամբ այրվել են շատ անտառներ։

Այսօր փոքր-ինչ անձրև էր տեղում։

Ամենուրեք աշուններ իջնում դաշտերի վրա։

Նա լիովին ապաքինվել էր։

Վրեժ Իսրայելյանի «Թանկագին հյուրը»

Պատմվածքը

Կարդացի Վրեժ Իսրայելյանի «Թանկագին հյուրը» պատմվածքը և ես ուղղակի խոսքեր չունեմ ասելու… շատ լավ պատմվածք էր հետաքրքիր, ժամանակակից ինչպես կգրեր Մհեր Իսրայելյանը, պատերազմի մասին և այնպիսի տպավորություն է կարծես հեղինակը գիտեր այսօրվա իրադարձություններին մասին։ Շատ այսպես ասած մտածելու հիմք է դառնում օրինակ ասաց ով է հային` հայ մտածել թուրքին` թուրք կամ իրոք թշնամի են, երբ իրար հետ հաց են կիսում, արդյոք հետո այդ մարդուն ծինսպանելը ճիշտ կլինի։ ԵՒ նման այլ այդպիսի գաղափարներ կան, որոնք կիսում է մեզ հետ հեղինակը կարծես Հակոյի դեմքից իրենն է ասում իր մտածելակերպը, իր գաղափարը գիտեմ բոլորն են էդպես արել, բայց հիմա եմ բարձրաձայնում ու ինքս ինձ քմծիծաղ եմ տալիս։ Ինչ ես ասում եմ անկեղծորեն եմ ասում, սիրում եմ անկեղծ ասել։ Ասում եմ ինձ դուր եկավ այս պատմվածքը, հեղինակի ոճի մեջ արագ ընդգրկվեցի, սկսեցի ավելի հավեսով կարդալ, ինքս էլ էդպես եմ գրում նրա նման։ Հարազատ էր կարծես, իդեպ նրա ոճը, ավելի հավանեցի ցանկանում եմ ևս մի էդպիսի պատմվածք կարդալ։ ԵՒ այո ես իմ վերլուծություններում չեմ վերլուծում ինչքան էլ դա անհասկանալի թվա մի գուցե ճիշտ կլինի ասել սա իմ կարծիքն է ոչ թե վերլուծությունը, ինչևէ չեմ սիրում վերլուծել ամեն մարդ իր համար իր բացատրությունն է գտնում և հետո էլ անիմաստ է միգուցե կարելի է ուղղակի կարդալ հասկանալ այլ ոչ թե ընկնել վերլուծությունների գիրկը։ Ես ինքս չեմ սիրում պատմել այն ինչ գրված էր։ Անարդար է չեք կարծում, մարդը գրել է ապա բարի եղեք կարդացեք այն այլ ոչ թե իմ պատմածը, լավ։ Մարդիկ կան, որ կարող է նրանք իրոք մտածում են վերլուծության մասին, նրանց չեմ կարող խոշտանգել։ Սա իմ վերաբերմունքներ պատմության նկատմամբ և միայն այսպիսի պատմվածքներ պետք է կարդալ այսպիսի իրավիճակներից դուրս գալու համար, ճիշտ լուծումներ գտնելու համար և պատկերացում կազմելու համար։