Մահվան տեսիլ

Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

Մահվան տեսիլ ֆիլմը տպավորություններ

Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Դժվար է հասկանալ Չարենցի ապրումները, նրան անվանում էին ժողովրդի թշնամի չնայած, որ նա ժողովրդի կողմից սիրված բանաստեղծեր: Ֆիլմը ավելի պատկերավոր դարձրեց այդ իրավիճակը և ավելի տխուր, ողբերգական և նրա կյանքը ֆիլմ չէր այլ դառը իրականություն:

Մահվան տեսիլ բանաստեղծությունը տպավորությունները

«Մահվան տեսիլը»: Բանաստեղծությունը իր մեջ պատկերում է հայ ժողովրդի 19-20-րդ դարերի ճակատագիրը, ուր նկարագրված է հայերի ազատագրական պայքարի ուղին: 1920 թվականին նորաստեղծ Հայաստանը շրջապատված էր թշնամիներով և գտնվում էր ծանր կացության մեջ: Չարենցը թերհավատ էր երկիրը կառավարող իշխանությունների նկատմամբ, իսկ այդ ամենը խորացնում էին նրա ծանր ապրումները: Հոկտեմբերի 6֊ին ծնունդ առավ «Մահվան տեսիլը»: Բանաստեղծությունը իր մեջ խտացնում է Հայաստանի գորշ ճակատագիրը, անիրական թվացող հույսերը։ Սկզբից մինչև վերջ ստեղծագործությունում իշխում է մահը, որը դառնում է հայրենի հողի պատկերի գլխավոր գիծը: Կյանքը ասես ծավալվում է կախաղանի շուրջ և իր ստվերով ծածկում ամեն ինչ: Հայրենիքի այս վիճակը տեսնելով հերոսը առաջին հերթին մտածում է իր պատասխանատվության ու մեղքի մասին։ Ի տարբերություն ուրիշների, այդ ամենի մեջ, Չարենցը ինքն իրեն էր մեղադրում։ Բանաստեղծը՝ ով իր ճակատագիրն արյան կանչով ձուլել էր ժողովրդի հետ, այդ ճգնաժամային պահին ոտքի է կանգնում, որպեսզի դառնա վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը: Եվ նա հայրենիքի փրկության համար իրեն զոհ է առաջարկում

Оставьте комментарий