Ճապոնիայի Սահմանադրությունը

Սահմանադրությունը սահմանում է պառլամենտական ​​պետական ​​համակարգի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները:

Այստեղ փորձել եմ ինֆորմացիա հավաքել Ճապոնիայի սահմանադրության մասին։ Քանի որ ինձ հետաքրքրում է այս երկիրը, ինչու չէ փորձեցի իմանալ նաև իրենց սահմանադրության մասին։ Իմ գրած նյութը թարգմանված է ռուսերենից, թարգմանել եմ` ես։

Ճապոնիայի Սահմանադրությունը (日本國 憲法, 日本国 憲法, Նիհոն-Կոկու Կեմպո/Նիպպոն-Կոկու Կեմպո : Ճապոնիայի հիմնական օրենքն է, որն ուժի մեջ է մտել 1947 թվականի մայիսի 3-ին: Ձևականորեն դա Մեյձիի Սահմանադրության փոփոխությունների շարք է, բայց ավանդաբար համարվում է առանձին սահմանադրություն:

Սահմանադրությունը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի նորմերի ստեղծմանը, որոնք երաշխավորում են Խաղաղ օվկիանոսում Միացյալ Նահանգների (և ԽՍՀՄ) համար Ճապոնիայի ռազմական հզորությունը վերականգնելու անհնարինությունը: Այդ պատճառով 9-րդ հոդվածը ներառված է Սահմանադրության տեքստում, որում նշված է հետևյալը  1.日本國民は、正義と秩序を基調とする國際平和を誠實に希求し、國權の發動たる戰爭と、武力による威嚇又は武力の行使は、國際紛爭を解決する手段としては、永久にこれを放棄する。
2. 前項の目的を達するため、陸海空軍その他の戰力は、これを保持しない。國の交戰權は、これを認めない。թարգմանաբար նշանակում է

Ճապոնիայի ժողովուրդը ընդմիշտ հրաժարվում է պատերազմից ՝ որպես ազգի ինքնիշխան իրավունքից, ինչպես նաև զինված ուժի սպառնալիքից կամ օգտագործումից ՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց:

  1. Ցամաքային, ծովային ու օդային ուժերը, ինչպես նաև պատերազմի այլ միջոցներ հետագայում երբեք չեն ստեղծվի: Պետությունը չի ճանաչում պատերազմ վարելու իրավունքը:

Ենթադրվում է, որ ռազմական կարողությունները վերականգնելուց հրաժարվելը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ճապոնիայի տնտեսական աճի գործոններից մեկն էր (այլ հանգամանքների հետ միասին)։

Անհատի իրավական կարգավիճակը
Երրորդ գլուխը սահմանում է անհատի իրավական կարգավիճակը: Հատկանշական է, որ գլուխը կոչվում է «Ժ

Նորույթը 38-րդ հոդվածի բովանդակությունն էր. «Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ պատժվել այն դեպքերում, երբ նրա դեմ միակ ապացույցը սեփական խոստովանությունն է»: Այսպիսով, Սահմանադրությունը արգելում է քաղաքացուն դատապարտել միայն իր, իսկ դատողությունների հիման վրա: Այս նորմը ներդրվել է `հաշվի առնելով պատմական համատեքստը` դատական ​​համակարգի կողմից մարդու իրավունքների և ազատությունների չարաշահումը կառավարելու համար:

Ռուսերեն նյութը այստեղ։

Ամեն մարդ ունի իրավունքներ

Նախագիծ

Կրթության մասին օրենքները

Ես ընտրել եմ հոդված վեցը և ցանկանում եմ մի փոքր խոսել հանրակրթական պետական չափորոշիչները բացատրող հոդվածի մասին, հետաքրքիր է այն, որ ես համաձայն եմ կետերին չեմ կարող դժգոհություն արտահայտել կոնկրետ այդ կետերի մասին ավելի ճիշտ կլիներ, եթե ես վերցնեի ամբողջ կրթության մասին օրենքները։ Ընդհանուր մտածում եմ, որ կրթական առումով մեզ անհրաժեշտ է հեղափոխություն։ Քանի որ կրթությունը շատ կարևոր է ընդհանրապես հասարակության համար, պետության համար, երկրի համար, ես պետք է ասեմ որ մեզ պետք է կրթական նոր սիստեմ։ Վերջերս ի դեպ կարդացի Աղայանի երկու խոշոր չարիք հոդվածը և ես իսկապես համաձայն եմ հոդվածի բովանդակության հետ։ Այն կրթության մասին էր ինչպես կարող եք գուշակել և իրոք շատ ճիշտ փաստեր էր իր մեջ ընդգրկում։ Եվ այսպես իմ ընդհանուր դժգոհությունը նրանում է, որ մենք չենք լուծել կրթական խնդրի հարցը, որի պատճառով չենք կարողանում զարգանալ, կրթվել։ Իսկ խնդիրը նրանում է, որ մենք պետք է ազատվենք կրթական հին սխեմայից, սիստեմից և ստեղծել նորը։

Հղումներ

Աղայանի հոդվածը

Իմ մտքերը հոդվածի վերաբերյալ

Կառավարման ձևերը

Կառավարման ձևեր
Միապետություն
Բացարձակ միապետություն
Սահմանապետական
Միապետը երկրի միակ գերագույն մարմինն է։ Նրա ձեռքում է կենտրոնացված երկրի
Սահմանապետական միապետություն
Որտեղ բացի պետության ղեկավարից կան նաև պետական իշխանական այլ մարմիններ
Միապետի իշխանությունը հիմնված է սահմանադրության վրա։

Խորհրդարանական միապետություն

Որտեղ որ կան իշխանությունների տարանջատում

Օրենսդիր իշխանություն

Օրենսդիր իշխանությունը
Միապետի մասնակցությունը երկրի կառավարմանը զուտ խորհրդարանական է

Հանրապետություն

Նախագահական հանրապետություն
Այստեղ պետության ղեկավարի և կառավարության լիազորությունները միավորվում են պառլամենտարիզմի հետ։

Խորհրդարանական հանրապետություն

Խորհրդարանական հանրապետություն գերագույն դերը հասարակական կյանքի
Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի լուծարել այն։

Կիսանախագահական համակարգ

Կառավարման նման ձև ունեցող երկրում խորհրդարանի և իշխանությունների դեպքում ուղղորդվում են նախագահական իշխանություն։

Նախագահական իշխանությունը վերահսկ ում է խորհրդարանի ձևակերպմամբ 

Ունիտար

Դաշնային

Տոտալիտար

Ավտորիտար

Ժողովրդավարությունը

Բուլինգ. Bullying

Նախ մի փոքր ընդանուր բուլինգի մասին

Բուլիինգ կամ ահաբեկչություն — Bullying, որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ Բուլինգը (անգլ. «bully»՝ կռվարար, բռնարար) անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարք՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններիվ հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Նաև Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով:

Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Բուլիինգն արգելվում է օրենքով

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

ՄԱԿ կամ Միավորված Ազգերի Կազմակերպություն

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ-պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջ:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով: Վեցերորդ կարևոր մարմինը՝ Խնամակալության խորհուրդը, կասեցրեց իր գործողությունները 1994 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող վերջին տարածքի՝ Պալաուի անկախացումից հետո:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: ՄԱԿ—ի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ) 2015 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ կառավարություն) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջև համաձայնեցված սույն Զարգացման աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է ռազմավարական ծրագրային շրջանակ, որը 2016 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում որպես ուղեցույց է ծառայելու ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև իրականացվելիք համագործակցության համար: Սույն ծրագրով ընդգծվում է Հայաստանի տեսլականը և երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրողություններն ու հնարավորությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի` որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկրի զբաղեցրած դիրքով: Ծրագիրը հիմնված է լինելու ստեղծագործ ու նորարարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման ոլորտի ոչ ավանդական գործընկերներին և դոնորներին:

ՅՈՒՆԻՍԵՖ կամ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ — United Nations Children’s Fund՝ ՅՈՒՆԻՍԵՖ- UNICEF, միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ ԵՒ այսպես ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունըԸնդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունըԿրթությունը դարձրել է ավելի ներառական Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվըՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեծ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսների հետ: 2004 թվականից կազմակերպությունն աջակցել է Montblanc-ին, համագործակցելով՝ օգնելով աշխարհի երեխաներին ավելի լավ կրթություն ստանալ: Ըստ պատվաստանյութի News Daily, Merck և Co.-ը համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2013 թվականին հունիսին Հարավային Աֆրկայում մայրերի մահացության, ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի տարածման նվազեցման համար։ «Merck for Mothers» ծրագիրը կստանա 500 միլիոն ԱՄՆ դոլար, որով կբարելավի մայրերի և նրանց երեխաների կյանքը