Հետաքրքիր ընթերցանություն

Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Ինձ միանգամից հետաքրքրեց Սարյանի կարծիքը Չարենցի մասին, դե որովհետև նա նկարիչ էր, ես էլ եմ նկարիչ և նրա կարծիքը ու փոքրիկ պատմությունը կապված դիմանկարի հետ ինձ ոգեշնչեց և հետաքրքրեց: Ընդհանրապես հավանում եմ Սարյանի ստեղծագործական հայացքը և որպես նկարիչ կցանկանայ մի քիչ լինել նրա նման: Դե իհարկե ես ունեմ իմ ոճը և իմ մոտեցումը կապված նկարելու հետ: Սարյանի պատմության մեջ հավանեցի այն պահ որ նա ցանկանում էր նկարել Չարենցին այնպես ինչպես ինքն է իրականում և այդ պատճառով փոխեց օրն ու ժամը որպիսի նկարի նրան բնական թեպետ նրա դեմքը լիներ տգեղ: Արդյունքում ստացվեց դիմանկար որը հավանեց և Չարենցը և Սարյանը և ոչ միայն: Դիմանկարը ինձ էլ դուր եկավ և կարծես տպավորություն ունեմ որ այդ ամենին ես էլ եմ ներկա եղել և շնորհակալ եմ Սարյանին իր կարծիքի համար: Ահա և այդ դիմանկարը:

charents-by-saryan

Սարյանին շատ էին հարցնում դիմակների հետ կապված և նա ուներ այս կարծիքը «Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ»:  Անձամբ ես նրա դիմանկարների դիմակների նկատմամբ ունեմ այս կարրծիքը, կարծում եմ դիմանկարները արտահայտում են դեմքի այն էմոցիաները որը նկարիչը չի տեսնում նկարելուց խորասուզվելով դեմքի արտահայտության վրա, բայց դիմակը այն է ինչ զգում է նկարվողը այդ պահին:

 

Оставьте комментарий