Հունվարյան ճամբար ամփոփում

Այս հունվարյան ճամբարը շատ ուշագրավ անցավ, քանի որ մասնակցեցինք սովորող-սովորեցնող նախագծին և աշխատեցինք երեխաների հետ: Թեման դիզայնն էր և մենք երեխաների հետ պատրաստեցինք դիզայներական դեկորատիվ իրեր թղթերից, պատրաստեցինք` փազլեր, տիկնիկներ, օրիգամիներ: Նաև աշխատեցինք ազգագրական փառատոն նախագծի և դդմածես նախագծի համար: Մի խոսքով ամեն ինչ հիանալի էր: Ես ստացա մի փոքր մանկավարժական փորձ ինչը ողջունելի է: Ինձ համար դա կարևոր է միգուցե ես դասախոս կլինեմ, բայց դա արդեն ճապոներենի հարցում:

Ճամբարի ընթացքում միևնույն ժամանակ աշխատեցինք Ցտեսություն-ցնծություն նախագծի համար, սովորեցի երկու նոր ազգային պար, և երգ: Որոշեցինք հետագա մեր աշխատանքը կապված այդ նախագծի հետ:

Լուսաբանումներ`

Ճամբարային օր դդմածես
Օր հինգերորդ
Նախապատրաստական աշխատանք
Ճամբարային երրորդ օր
Հունվարյան ճամբար օր երկրորդ

Ճամբարային օր դդմածես

Պատրաստում ենք թղթե դդումիկներ դդմա ծեսի կապակցությամբ:

Դդումի պոչը իմպրովիզ արեցինք այդ ձևը ի դեպ առաջարկեց երեխաներից մեկը:

Պատրաստման եղանակը այստեղ

Ճամբարային հինգերորդ օր

Պատրաստեցինք թղթե օրիգամի թիթեռնիկ, երեխաները արագ կարողացան հետևել մեր օրինակին մի քիչ դժվարությամբ, բայց նրանց մոտ ստացվեց շատ ուրախ էին թիթեռնիկներով մեզ նույնպես ուրախացրեց դա:

ֆոտոշարք`

Նախապատրաստություն

Պատրաստում ենք օրիգամի թիթեռնիկ 折り紙, օրի՝ «ծալում», կամի՝ «թուղթ» (կամի դարձել է գամի)

Դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է և մենք կփորձենք երեխաների հետ պատրաստել այս թիթեռնիկը

Պատրաստման համար պետք է թուղթ և մկրատ, նաև ձեռքերի ճկունություն:

Օրիգամի պատրաստելը հեշտ է և հետաքրքիր զարգացնում է կրեատիվությունը, մոտորիկան:

Ես տանը այն փորձել եմ ստանալ, կարծում եմ երեխաների համար այդքան էլ բարդ մոդել չէ, և կտեսնենք թե ինչ կստացվի:

Արդյունքը այստեղ

Ճամբարային երրորդ օր

Պատրաստեցինք կարտոնե փազլեր ինձ օգնեց Տիգրանը ընկեր Կարինեի դասարանից: Ինչքան սիրուն ստացվեց մեր փազլը: Պատրաստման եղանակը այստեղ

ֆոտոշարք`

Այնուհետև օգնեցի մյուս երեխաներին պատրաստել թելից տիկնիկներ

Օրը անցավ ժպտերես, երեխաների հետ աշխատելը իրոք շատ հաճելի է:

Հունվարյան ճամբար օր երկրորդ

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում ընտրել եմ դիզայննի ուսուցումը և այսօր 09:00 -ին Գեղարվեստի դպրոցում երեխաների հետ միասին աշխատեցինք հայկական զարդանախշեր նկարել Ազգագրական փառատոն նախագծի համար: Ընտրեցինք մի զարդանախշ և օրինակը ցույց տվեցինք երեխաներին: Երեխաները հետաքրքրված էին և իրենք փորձում էին հետևել մեր օրինակին: Մենք շրջում էինք և օգնում էինք իրենց այդ ոչ այդքան բարդ գործում: Ընթացքում զրուցում և ծանոթանում էինք երեխաների հետ: Մեզ երեխաների հետ օգնեց մանկավարժ ընկեր Ազնիվը: Ֆոտոշարք`

Հաշվետվություն 2021 (սեպտեմբեր-դեկտեմբեր)

Այս տարի ես շրջանավարտ եմ և քանի որ անընդհատ աշխատում եմ շտեմարանով, և պարապում եմ, չեմ կարող ասել որ շատ նախագծեր եմ արել, ամեն դեպքում ահա և իմ աշխատանքները…

ՃամփորդություններԳիտելիքի օրը, Գեղարոտի ջրվեժում, Ճանապարհորդություն Սյունյաց աշխարհում

Կլոր սեղան հանդիպումներ— մեդիագրադարան կլոր սեղան- քննարկում, Թարգմանչական արդյունքներ. քննարկում

Ինքնակրթություն նախագիծ(թարգմանություններ ճապոներենից)- Հետքեր թաքցնող ձյունը (թարգմանություն ճապոներենից), Ձնե կինը (թարգմանություն ճապոներենից), Faceless Werewolf (translation from Japanese), The wife who didn’t eat anything (translation from Japanese)

Հայոց լեզու- գրկանություն

Հանրահաշիվ

Անգլերեն

Պատմություն

Ընտրության առարկա — Աշխատում եմ գրադարանում, զբաղվում եմ ինքնակրթությամբ:

Ֆիզկուլտուրա— նետաձգություն

Հաշվետվություն լեզու-գրականություն(սեպտեմբեր-դեկտեմբեր)

Այս տարի ես շրջանավարտ եմ և սա իմ սեպտեմբեր-դեկտեմբեր գրականության վերջին աշխատանքներն են: Տարին շատ լավ անցավ և շատ գիտելիք ձեռք բերեցի հայոց լեզու, գրականություն առարկաներից և այսպես ներկայացնեմ իմ աշխատանքները…

Սեպտեմբեր- Գիտելիքի օրը, Գեղարոտի ջրվեժում, Ազատությունն իմ պատկերացմամբ, Նախապատրաստական աշխատանք, Կոմիտաս- Սևակ, Ճանապարհորդություն Սյունյաց աշխարհում

Հոկտեմբեր- Սևակյան դիմապատկերներ, Նախագիծ «Ուսումնական աշուն», Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»

Նոյեմբեր- Վանո Սիրադեղյան «Ափսոս էր երեխան», «Ծուխը մարեց» Կարդում ենք արևմտահայերեն Եղիա Տեմիրճիպաշեանի սրբությունը

Դեկտեմբեր- Նամակ 2022- ի համար, Հետքեր թաքցնող ձյունը (թարգմանություն ճապոներենից), Ձնե կինը (թարգմանություն ճապոներենից)