Ուսումնական սեպտեմբեր

Գրականություն

«Հայ հին վիպաշխարհը Տիգրան և Աժդահակ»

«Հայ հին վիպաշխարհը Արտաշես և Արտավազդ»

«Սասնա ծռեր »

«Երեք ինչու »

«Անծանոթ աղջիկը»

Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրությունը

Բաղաձայնների ուղղագրությունը 2

Բաղաձայնների ուղղագրությունը 2

Գործնական աշխատանք 2

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։Աղբյուր, աջջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դախձ, կմաղք, դեղձ,դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կոխք, հաղթել,տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթափ., պղտոր, ուղտ(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք,քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,թռթուր, կառկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դրդռալ, կռճիկ,արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,թրվռալ, խռթխռթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, ամբասիր,բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,սիմֆոնիա, սմբակ, սուսանբար, փամփուշտ։բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,հիպնոզ, որպես, ֆիզկուլտուրա։

Բաղաձայնների ուղղագրությունը

Գործնական աշխատանք

1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հապշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղպանալ, ուրբաթ, Քերոփ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոք, երգ, զուգել, թագավոր, վարագել,
թարգմանել, կարագ, կարք, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիք, տարերք, ճիգ, ճրագ, մարաք, մարգարե,
մարգարիտ, փեղք, տրտմաշուգ, փողք, նորոգել, շոգ., ոգի, բազրիք.,
պատարագ, պարգև, սուգ., արտասուք, փագցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երթում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորթուբորթ թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թաթերական, Նվարդ,
որդ(ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրթվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնձի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ,
դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվաձեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայցաղ, որձ, վարձ, ուրծ, փորձ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աճ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոջի, խոչկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

«Անծանոթ աղջիկը»

Հեղինակը հնդկացի գրող է Ռաբինդրանաթ Թագորը ով պատմում է իր կյանքի պատմությունը խորասուզվելով իր հետ տեղի ունեցած փոքրիկ դեպքի վրա, որի արդյունքում նա փոխվեց և այդպես անցկացրեց ամբողջ իր կյանքը։ Նա պատմում էր թե ինպես էին փորձում նրան ամուսնացնել և ինչպես դա չէր հաջողվում նրանց, և ամենակարևորը նա պատմում է իրեն առաջին հայացքից անծանոթ բայց ծանոթ աղջկա մասին։ Պատմում է, որ սկզբում նա սիրահարվում է այդ աղջկա ձայնի վրա, բայց նրա արտաքինը չի տեսնում դեռ։ Հետո երբ հուսահատ վիճակում է գտնվում, որ այդ աղջկան չի տեսնի՝ նա հանդիպում է այդ աղջկան նորից և ճանաչում է նրան իր ձայնի շնորհիվ, որը լավ տպավորվել էր մեր պատանի հեղինակի մեջ։ Այդ ամենը ավելի է շփոթվում, բայց հակառակը ամեն ինչ ավելի է լուսավորվում, նա հասկանում է այդ աղջիկը իր մոտիկ ծանոթ մարդու դուստրն է։ Ոչինչ չկորցնելով փորձում է աղջկա ձեռքը խնդրել, բայց չի ստանում և հետո ամբողջ կյանքում նա մտածում է արդյոք նրա սրտում նա տեղ կգտնի, արդյոք կամուսնանա նրա հետ։ Եվ այսպես ես մի քիչ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ստանալ փոխադարձ սեր այն մարդուց ում իրոք սիրում են։ Հեղինակը կարծես հենց այդ իրավիճակում էր գտնվում նա սիրահարվել էր, սիրում էր, բայց այդպես էլ չկատարվեց իր սրտի ուզածը։ Նա պարզապես ապրեց իր կյանքը այդ աղջկա մասին մտածելով անգամ չփորձեց ուրիշ աղջիկ փնտրել։ Չնայած հասկանում եմ նրա իրավիճակը, բայց նախատում եմ նաև իր արածի համար։ Նա պարզապես պատմեց այս պատմությունը մեզ, սեփական հոգին ու միտքը ազատելու համար, թե ինչպիսի իրավիճակում է եղել նա՝կարծես խորհուրդ էր փնտրում, բայց չափազանց ուշ էր արդեն  խորհուրդ ստանալու համար։ Չգիտեմ տխուր, բայց տպավորիչ պատմություն է կարծում եմ հեղինակը իր պատմությունով կարող է պատասխանել մեկ այլ ուրիշ պատանու խնդրին, ով նույն իրավիճակում կգտնվի և չի վարվի այնպես, ինչպես հեղինակը իր պատմության մեջ։

«Անծանոթ աղջիկը»

«Երեք ինչու»

«Երեք ինչու»

Օտար գրականությունը միշտել հետաքրքիր է եղել ինձ համար։ Ընդհանրապես հետաքրքիր է հասկանալ օտար մարդկանց գիրը, գրականությունը, մշակույթը, գաղափարը։ Տեսնել իրենց մտածելակերպը, իրենց պատմվածքներում։ «Երեք ինչու» -ի հեղինակը  Ակուտագավա Րյունոսկեն ճապոնացի գրող էր և նա իր երեսուն հինգ տարվա ընթացքում ստեղծագործել և գրել է շատ ուրիշ հետաքրքիր պատմվածքներ, որոնց ես կուզեի նույնպես ծանոթանալ, ինձ ոգևորում է այն փաստը, որ նա ճապոնացի է եղել ինչը ինձ ստիպում է նորից համաձայնվել այն բանի հետ, որ նրանք որպես ազգ հետաքրքիր են և արժանի են սիրվելու։
Կապված պատմվածքի հետ, ես կարդացի այն երկու անգամ, քանի որ մեկ անգամից այդքան էլ չես հասկանում իմաստը և շատ բաների վրա ուշադրություն չես դարձնում։ Եվ այսպես կարծում եմ, որ պատմվածքները լինում են երկու տեսակի՝մեկ գաղափարի շուրջ հիմնված, մի քանի գաղափարների շուրջ հիմնված։ Սա կարծում եմ մի քանի գաղափարների շուրջ հիմնված էր և դա իրեն հետաքրքիր և դժվար է դարձնում վերլուծել։ Տեսակով նմանեցնում եմ «փոքրիկ իշխանը» պատմվածքին ուղղակի, նա մեկ պատմություն էր և քննարկվում էին տարբեր գաղափարներ։ Այստեղ ես ընթերցելով գտա  երեք հիմնական գաղափար, որը հեղինակը ինքն էր կարևորում և դա բացատրում էր նաև վերնագիրը երեք ինչու։
Առաջին ինչուն,՝ գաղափարը խոսում էր խնձորի մասին։ Ֆաուստը ընթացքում  սովորում է դիտարկել խնձորը տարբեր տեսանկյուններից, դիտարկում է տարբեր իրավիճակներում տարբեր գաղափարներ տվող այդ առարկան ուսումնասիրելով։ Այդպես երևի թե փորձում է հեղինակը ասել, որ ամեն դեպքում մենք պետք է փորձենք իմանալ դիտարկել այս կամ այն բանը տարբեր տեսանկյուններից։ Այսքանը իմ վարկածներ կապված առաջի մտքի հետ, անցնենք երկրորդին։ Երկրորդ ինչուն խոսում էր Սողոմոն արքայի և Սաբայի թագուհու մասին։ Սողոմոնը մեկ անգամ էր տեսել, զրուցել Սաբայի թագուհու հետ և արդեն սիրահարվել էր նրան, բայց ոչ թե՝ արտաքինին այլ իրա մտածելակերպին, այնքան էր տպավորվել, որ ամեն օր նրա մասին էր մտածում և ուներ փոքրիկ երգ նրա հետ կապված, որի բառերի իմաստը ինքն էր հասկանում և լաց լինում ամեն անգամ երգելուց հետո և թե ինչքան էլ ամեն օր նա տառապեր նա քայլ էր չէր ձեռնարկում, վախենում էր դառնալ ստրուկ, բայց իմ կարծիքով նա արդեն ստրուկ էր դարձել իր մտքերի համար։ Երկրորդ ինչուն նկարագրում է սիրո գափարը, թե դու կարող էս ոչ միայն արտաքինին սիրահարվել, թե դու կարող էս ունենալ անփոխադարձ սեր, թե դու կարող էս տանջվել դրա պատճառով, թե քեզ ոչինչ չի գոհացնի, եթե քո սիրտը ու միտքը տխուր է և այլն։ Եվ երրորդ ինչուն
խոսում էր Ռոբինզոնի և կապիկի մասին։ Ռոբինզոնը ընտելացրեց կապիկին տեսնելով նրա մեջ իրեն, այստեղ իրոք փորձում եմ գաղափար գտնել։ Ըստ իս նա փորձում էր ասել, որ մենք նույնպես կենդանիներ ենք, որ ընտելացնելով իրենց մեզ՝ ընտելանում ենք նաև մենք իրենց համար։ Դեռևս այսքանը, սրանք գաղափարներ էին որոնք ուզում էր փոխանցել հեղինակը և սրանք հարցեր էին, որին պատասխանել էր հեղինակը։ Եվ սա իմ վարկածներ ստեղծագործության վերաբերյալ։

«Սասնա ծռեր»

Ինչպե՞ս եք գնահատում Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը: Չեմ կարծում, որ նա ճիշտ վարվեց Մըսր մեկնելով: Նա կարող էր հասկանալ իրավիճակը իմանալով Խաթունի մտադրությունները, կարող եմ երկու վարկած առաջարկել մեկն այն է, որ նա ցանկանում էր կառավարել այդ երկիրը նույնպես: Երկրորդ վարկածը նա զղջում էր Մելիքին սպանելու համար և ընդունում է առաջարկը խղճի զգացումից միգուցե՞:
Ո՞վ էր դյուցազներգության ձեր սիրելի հերոսը: Իմ սիրելի հերոսը կարծում եմ փոքր Մհերն է անտեսելով այն բանը, որ չհասկանալով  մենամարտ էլ էր հոր հետ նա իր կյանքում չի թույլ տվել մեծ սխալներ և իրոք կարող եմ դա դատել ուրիշ կերպարների կատարած սխալների հետ:  Իհարե այդ փոքրիկ սխալի համար նա անեծք կրեց իր վրա: Ամեն դեպքում նա հոր համար վրեժ լուծեց, միգուցե և այդպես հասկացավ իր սխալը, դեռևս դա կարող եմ ասել:
Համեմատել Դավթի և Մելիքի կերպարները՝ նշելով տարբերությունները և ընդհանրությունները: Դավիթն ու Մելիքը եղբայրներ էին այսինք պարզ էր, որ նրանք իրենց մեջ ունեն նմանություններ ինչևէ նրանք երկուսնել ուժեղ էին երկուսնել փորձում էին հաղթող դուրս գալ: Չնայած և նրանք իրարից տարբեր էին Մելիքը եսասեր էր և իրեն գերագնահատում էր, նախանձեր և այլն այսինքն իր բնավորության մեջ չկար բարի էլեմենտներ: Դավիթը ճիշտ նրա հակառակը, մի քիչ միամիտ էր նաև, բայց ընդհանուր առմամբ հերոս էր կոչվում ինչը գովելի է: Իդեպ նրա էպոսը ամենից շատն են սիրում և գնահատում:
Ինչպե՞ս է էպոսում դրսևորվում ջրի պաշտամունքը: Ջրի պաշտպանմունքը նկատում ենք Սանասար և Բաղդասար էպոսից այն տեղ մի բուռ ջուր խմելով Ծովինարը հղիանում է, ինչը և կարող է նշանակել, որ ջուրը ըստ իս խորհրդանշում է կյանքի աղբյուր:
Կին հերոսներին. ու՞մ կերպարն է ձեզ ամենաշատը դուր գալիս և ինչու՞:  Ինձ դուր եկավ Արմաղանի կերպարը կարծում եմ նա իրոք սիրում էր Մհերին,որ ներեց նրան չնայած և կարող էր չներել այդ քայլից հետո: Կարծում եմ այդ կինն ավելի ուժեղ էր քան թվում էր և ես հարգում եմ այն մարդկանց ովքեր ուժեղ են և հավատարիմ:
Ի՞նչ եք կարծում՝ եկե՞լ է արդյոք Մհերի քարայրից դուրս գալու պահը. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ: Չեմ կարծում, որ նրա դուրս գալու ժամանակն է, անգամ եթե իրոք ժամանակը լիներ Մհերը դժվարությամբ դուրս կգար և եթե դուրս գար ապա դժվար ինչ որ մի փոփխություն ցուցաբերվեր: Միգուց Դավիթը անգամ անիծել էր, որ նա չազատվի ինչ կարող ենք ասել այդ դեպքում ապա:
Ինչո՞ւ պիտի Փոքր Մհերը անմահ ու անժառանգ մնար էպոսում, ո՞րն է դրա իմաստը: Ըստ իս և ոչ միայն իմ կարծիքով  այդ անեծքը իրոք չար կատակ էր մարդու համար, կարծես թե իմաստն անհետանում է ապրելու եթե նա անմահ է և անգամ չի կարող զավակ ունենալ, որպիսի հպարտանա իրենով և շարունակի իր գենը: Չէ որ դրանք կարևոր էլեմենտներ են այն էլ այսքան ժամանակ նա փակված է եղել և այդպես էլ վերջնականպես կործանվել է ազատության հարցում չեք կարծում, որ դա շատ դաժան է:
Ի՞նչ կապ եք տեսնում էպոսի և Մովսես Խորենացու հիշատակած առասպելների միջև: Մհերը և Խորենացին Նրանք երկուսն էլ փակված էին տարբեր իհարկե պատճառներով և ձևերով, բայց նրանք որպես կերպար բարի էին: Իրոք անարդար է բարի մարդուն փակել պետք է միշտ խելացի դատել, կարծում եմ սրանք սխալներ են որոնք ներկայացնում են մեզ, որպիսի ապագայում մենք խուսափենք այդ կերպ սխալներից:

«Սասնա ծռեր»

Քաղաքական համակարգ

Համակարգ<<Համակարգ>> բառը մեծ իմաստ է ներառում իր մեջ, կա օրինակ՝ քաղաքական համակարգ, ինֆորմացիոն համակարգ, բանկային համակարգ: Ընդհանուր տեսքով համակարգը այնպիսի տարրերի համադրում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր վիճակների անցել: Եթե նման փոփոխություններ առկա են, ապա համակարգի բաղադրամասերը համարվում են փոփոխական: Համակարգի ներսում որոշ հարաբերություններ կարող են իրենց մեջ հակասություն ներառել, որոնք հանգեցնում են կոնֆլիկտային ազդեցությունների:Քաղաքական համակարգՔաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է:Քաղաքական համակարգը ինստիտուտների, շահերի խմբերի ու նրանց գործառույթները կարգավորող քաղաքական նորմերի և կանոնների միջև փոխհարաբերությունների համակարգն է:հասարակության քաղաքական համակարգՔաղաքական հարաբերությունների սուբյեկտներն են առանձին անհատները, հասարակական և քաղաքական խմբերը, կազմակերպությունները և շարժումները, հասարակական և քաղաքական ինստիտուտները, պետությունը: Քաղաքացիական հասարակության համակարգում տարբեր մասնագետներ առանձնացնում են մի շարք տարրեր, որոնք իրենց հերթին տեղիք են տալիս որոշակի տարակարծությունների: Քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներառում է քաղաքական կուսակցություններ ու ակումբներ, լոբբիստական կազմակերպություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու շարժումներ, բարեգործական հիմնադրամները, գործարարների միություններ, մշակութային ու գիտական կազմակերպություններ, անկախ զանգվածային միջոցներ, եկեղեցին ու ընտանիքը: Քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերության ձևերն ու եղանակաները բազմազան են ու տարաբնույթ և իրարից տարբերվում են իրենց կազմակերպման մեխանիզմներով:

Ազատագրական Նոր փուլ Իսրայել Օրի

Ազատագրական նոր փուլի հարցում բոլորն են միջնորդել բայց տեսանելի աշխատանք կատարել էին Հակոբ Ջուղայեցին և Իսրաել Օրին: Հակոբ Ջուղայեցին կազմակեպում է գաղտնի ժողով հոգևոր և աշխարհիկ 12 գործիչների հետ: Որոշվում է դիմել Եվրոպայի օգնությանը, այդ նպատակով կազմված պատվիրակությունը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կ. Պոլիս այնտեղ նա բանակցություններ է սկսում Պոսպոլիտայի թագավորի հետ: Մոտ երկու տալի մնալով նա մահանում է հիվանդության պատճառով, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Պատվիրակության հետ մեկնած Իսրաել Օրին չի վերադառնում Հայաստան այլ ուղղեվորվում է Իտալիա այնուհետև Ֆրանսիա ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա և Հովան Վիլհելմի հետ քննարկում է Հայոց ազատագրական հարցը և վերջինս խոստանում է աջակցել: Վիլհեմի խորհրդով նա վերադառնում է Հայաստան’ Սյունիք: Սյունիքի մելիքների աջակցությամբ, Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցության: Որտեղ վճռում են բանակցել Եվրոպական և Ռուսական իշխանությունների հետ: Մելիքների ստորագրություններով, կնիքներով, ուղեկցող Մինաս Վարդապետ Տիգրանյանի հետ վերադառնում է Եվրոպա: Չնայած այս ամենին չեմ կարող ասել թե ազատագրական հարցում ում ավելի ճիշտ կլիներ դիմել Ռուսաստանին թե Եվրոպային։ Կարծում եմ այդ ժամանակ մենք ուղղակի ելք չէինք կարող գտնել։ Ամեն դեպքում մենք հիմա այս վիճակում ենք, ավելի անկախ ենք կարծում եմ մենք կարողացանք պահպանել մեր հայրենիքը թեպետ ունենք փոքր տարածք։

Հայ հին վիպաշխարհ

Արտաշես և Արտավազդ

Այս առասպելը Արտաշեսի որդու Արտավազդի մասին է թե նա հոր մահի ժամանակ լաց չի եղել և քմծիծաղով ասել է, թե նա ինչպես պետք է գահակալի ավերակների մեջ լսելով դա իր որդուց Արտաշեսը օրհնելու փոխարեն անիծել է և դա է պատճառը եղել Արտավազդի ուղիղ և փոխաբերական իմաստով սայթակման: Պատմիչները ասում էին թե նա շատ անարդար է կառավարել իսկական խառնաշփոթ է եղել նրա կառավարության ժամանակ և որ նա վտարել է բոլոր քույրերին, եղբայրներին: Տարիներ հետո մյուս գահակալին Տիրանի ականջին է հասել այն, որ Արտավազդը բանտարկված է շխթաներով և դարբինները անընդհատ փոխում են մաշված շխթան որպիսի նա չկարողնա դուրս գալ: Կան մարդիկ, որ նրա մասին դրական են մտածում ասում են որ եթե նա դուրս գա կկռվի չարի դեմ և կհաղթի: Առասպելը շատերը նմանացնում են Փոքր Մհերին ես էլ նույնպես նրանց հետ համամիտ եմ: Չնայած չէի կարծում որ Արտավազդը իր հոր համար վատ չէր զգա, և այդպես անարդար կլիներ ինչևէ մենք սա չենք կարող քննադատել քանի որ չենք ապրում իրենց դարաշրջանում և չենք կարող ասել թե ինչն է ճիշտ եղել այն ժամանակ:

Հայ հին վիպաշխարհ

Տիգրան և Աժդահակ

Կիսաառասպել է, որը ներկայացնում է Տիգրան Երվանդյանի կռիվը Մարաստանի արքա Աժդահակի դեմ պատմության մեջ դա իրականություն է իհարկե առասպելական պահեր կան: Երազը, որը տեսնում է Աժդահակը ինձ չի թվում, որ այդ երազը նա իրոք տեսել է, իսկ եթե այդպես է ապա ինձ չի թվում դա պատճառ կդառնար կռվի ինչևէ երազ տեսնելը իմ կարծիքով պատճառ չէ կռիվ ստեղծելու այդ սխալի պատճառով նա պատժվում է հետո: Եվ այսպես Աժդահակը ամուսնանում է Տիգրանուհու հետ և փորձում է պատերազմել Տիգրանի հետ, բայց պարտվում է: Աժդահակը կարող էր շարունակեր իր բարեկամությունը կռիվ չստեղծեր և իր ժողովրդի մասին էլ մտածեր: Առասպելի մեջ ինձ դուր եկավ երազը թե ինչպես էր դա նկարագրված հետաքրքիր էր, գեղեցիկ ինչոր չափի: Կռիվը նույնպես իր գեղեցիկ նկարագիրն էր ստացել: Ամեն դեպքում ես ուզում էի հասկանալ նաև Տիգրանի պլանները, հոգեվիճակը նա իրոք կարծես անթթերի մարդ լիներ պատճառը առասպելներ, թե ոչ իսկապես նա այդպիսին էր, չգիտեմ դժվար է ասել, բայց պետք է չմոռանալ որ սա առասպել է և մենք պետք է սիրենք նրան որպես առասպել: