Ճանապարհորդություն Սյունյաց աշխարհում

Ավարտվում է սեպտեմբեր ամիսը մեր գեղեցիկ փոքրիկ ճամփորդությունով դեպի Սյունյաց աշխարհ, որը մեզ արդեն շատ հարազատ է դարձել: Եղանակների տարբերությունով այս անգամ աշուն էր, անցած անգամ գարուն, որը մեծ տարբերություն է տալիս: Այնտեղ հետաքրքիր աշնանային մթնոլորտ կար, քաղաքում այդ մթնոլորտը չի զգացվում: Բայց այնտեղ…. ամեն ինչ ուրիշ է, չորս կողմը չոր խոտեր կային, իսկ ծառերը դեռ կանաչ էին ու բերքերով լի, ծառերի զարդն էր: Հյուրատանը ինչպես միշտ մեզ լավ դիմավորեցին և մենք նրանց ճանաչելով փոքրինչ զրուցեցինք:

Այդ ամենի հետ միասին ես ուրախ էի որ քրոջս հետ էի և ինձ ավելի հանգիստ էի զգում, սա առաջին դպրոցական ճամփորդություններ նրա հետ:

Ճանապարհին այցելեցինք մեր սիրված վայրերը և դրանցից մեկը Շաքիի ջրվեժը արժանի էր երկրորդ անգամ տեսնել: Միշտ սիրուն տեսք ունի անփոփոխ:

Քաղաքից հեռու այնտեղի օդը, ջուրը, քամին, արևը, սարերը, դաշտերը, գիշերվա ընթացքում երևացող աստղերը միակն են, որ քաղաքում չես տեսնի: Թե չէ ուզում ես անընդհատ մի բարձր տեղ բարձրանաս կանգնես, այդ կեսօրի արևի տակ և նայես….նայե՜ս այն հեռուները, զգաս այդ քամին, արևի պատճառով կիսափակ աչքերով տեսնես այդ սարերը, որոնք միշտ դարերով այդտեղ են, և որ ժամանակին նույնկերպ նայում էին այդպես քո նախապապերը: Չմոռանանք որ այցելեցինք Հ.Սահյանի տուն- թանգարանը, չնայած նրան, որ փոքրիկ էր, այն հյուրընկալ էր և բանաստեղծությունները, նկարները, մի տեսակ հայրենատենչություն էր առաջացնում, թե և ես այնտեղ առաջին անգամ էի: Եվ ես շատ կուզեի նրան անձամբ տեսնեի և նրան պապիկիս նման կընդունեի և հաճույքով կլսեի նրա պատմած պատմությունները և նրա արտասանած բանաստեղծությունները: Եվ հետո մի պահ մտածեցի, իսկ ինչքան ժամանակ պետք է անցնի, որպիսի մեր ապրած-չապրած կյանքը լինի թանգարանում մեր օգտագործած իրերը` նույնպես: Ամեն դեպքում ինչ կլինի ապագայում ես չգիտեմ, իսկ ինչ եղել է անցյալում ես չեմ կարող փոխել, բայց ես գիտեմ, որ ամենալավ ժամանակահատվածում եմ ծնվել և պետք է աշխատեմ, իմ փոքրիկ ներդրումը ունենամ և իհարկե վայելեմ այն ինչ ունեմ:

Կոմիտաս- Սևակ

Սևակը Կոմիտասի մասին

Այս նյութում Պարույր Սևակը կիսվել էր իր կարծիքով, որը Կոմիտասի մասին էր։ Նա ներկայացրեց Կոմիտասին, համեմատեց Մեսրոպ Մաշտոցի հետ, որ նա իր հեղինակությունը ցույց տվեց երաժշտության մեջ ինչպես Մեսրոպը տառեր ստեղծեց մեզ համար այնպես էլ Կոմիտասը ցույց տվեց երաժշտության իր տառերը։ Սևակը անվանեց իր ստեղծածը ոչ միայն գործ այլև գյուտ, նաև ինձ դուր եկավ այս մասը, գեղեցիկ է։ Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

Նախապատրաստական աշխատանք

Ճանապարհորդություն Սյունյաց աշխարհում

Սեպտեմբերի 18-19

Մեկնում` սեպտեմբերի 18-ին, 8:30 Սուրբ Երրորդություն:

Չնայած այն, որ սա կլինի իմ երկրորդ ճամփորդությունը դեպի Սյունիք, ես լավ տրամադրված և ուրախ եմ, որ այս անգամ կստացվի տեսնել Տոլորսը: Եվ նորից կտեսնեմ Շաքիի հիասքանչ ջրվեժը: Սյունիքը իրոք որ գեղեցիկ, հիասքանչ վայր է:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տոլորս գյուղում գտնվող 16-րդ դարի եկեղեցին խեղդվում է, արդեն 40 տարի: 1970-ական մի խումբ պաշտոնյաներ որոշեցին կառուցել Տոլորսի ջրամբարը, առանց հաշվի առնելու եկեղեցու` նույն տարածքում գտնվելու հանգամանքը:

Այդ ժամանակ որոշ գիտնականներ և ճարտարապետներ առաջարկեցին տեղափոխել եկեղեցին մեկ այլ վայր, սակայն խորհրդային պաշտոնավորները նախընտրեցին խորտակել սրբատեղին:

Գյուղաբնակները դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար:

Նրանք խորտակված եկեղեցու շուրջ նաև լեգենդներ են հյուսել. «Ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: Աստված է պատժում»,- ասում են նրանք:

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18մ է:

Շաքի անվանումն այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի… Համաձայն ավանդության, մի զավթիչ` տեսնելով Շաքիին, նրա չքնաղ գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ: Հայուհին` չկամենալով ենթարկվել զավթիչի կամքին, իրեն ցած է նետում մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ:

Ազատությունն իմ պատկերացմամբ

Ընդհանուր առմամբ ես շատ բաներ կարող եմ ասել ազատության վերաբերյալ, որովհետև այն շատ բովանդակալից է և լայն իմաստ ունի: Եվ ես ուզում եմ ասել այն, ինչը կարևոր եմ համարում: Նախ իմ շատ սիրելի իսպաներենի ուսուցչուհին, բացի այն բանից որ ինձ երեք տարի իսպաներեն է սովորացրել այլ ասել է այն ինչը տպավորվել է իմ մեջ ազատության վերաբերյալ և ես այն սահմանեցի այսպես <<Ազատությունը քեզ շատ հնարավորություններ է տալիս, բայց ունի սահման, որտեղից որ սկսվում է ուրիշի ազատությունը>>: Սա նաև կարող ես այսպես բացել, դու ազատ ես այնքան ժամանակ երբ դեռ չես խանգարել ուրիշի ազատությունը: Եվ դա իրոք այդպես է: Այսպես մտածելով տարբեր գիտելիքներ ստանալով հասել եմ մի կետի, որտեղ ես տասնյոթ տարեկան եմ և սկսել եմ տասներկուերորդ դասարանս: Եվ հասկացել եմ որ կան շատ բաներ որ հիմա եմ հասկացել, կարծես տպավորություն էր որ ես դա առաջ չէի հասկանա, իսկ հիմա մտածում եմ որ մեծացել եմ և այս իմ ազատության շնորհիվ է որ հասկացել եմ այն ինչը հնարավոր չէր հասկանալ առաջ: Եվ այս նոր բաց աչքերով ես պետք է քայլեմ և ձգտեմ, հասնեմ իմ երազանքներին: Դուք էլ փորձեք ձեր ազատությունը, ձեր որոշումները, ձեր կարծիքները, մտքերը ձերն են, գտեք այն ինչում ազատ եք, մտածեք որ միայն ժամանակն է որ ընդհանրապես ձեզ ազատություն չի տա, բայց այն ամենը ձեզ կտան: Ձեր կյանքը թեթև ապրեք, ավելորդ դեպրեսիա և տխուր տրամադրությունը ձեզ լավին չի տանի: Մենք ինքներս մեզ պետք է զբաղմունք գտնենք, սիրելի գործ կամ սիրելի մարդ, ինչ-որ մի բան սիրեք դրա համար ապրեք, վայելեք ձեր կյանքը, սովորեք, սովորացրեք: Ինչպես ասում են << Կյանքը հենց այնպես անիմաստ է, բայց ոչ մեկ չի ցանկանում մեռնել, դրա համար դու ինքդ քո կյանքը հետաքրքիր դարձրու և իմաստալից:

Գիտելիքի օրը, Գեղարոտի ջրվեժում

Ես ամեն կերպ կպատկերացնեի, թե ինչպես կանցներ իմ սեպտեմբերի մեկը, բայց ոչ ճամփորդությամբ, դա ինձ մի քիչ զարմացրեց: Այդ օրը, մի մեծ խմբով հավաքվել էինք և ամեն մի խումբ ուներ իր պլանավորված վայրը: Մեր ճամփորդությունը կազմակերպել էր ընկեր Ելենան և ընկեր Էմանուելը, այսպես պատրաստվում էինք տեսնել Գեղարոտի ջրվեժը: Այդ վայրի մասին ես գաղափար չունեի և երբև է չէի լսել դրա մասին, բայց քանի որ հիացել էի Շաքիիով: Ես ևս մեկ անգամ ուզում էի զգալ այդ սառը, մանր կաթիլներով ջուրը ինչպես է թրջում քեզ և այդ հանգստացնող խշշոցը, միշտ էլ հաճելի է դա, նամանավանդ ամառվա տապից հետո: Ճանապարհը դեպի գյուղ արագ անցավ, բայց հետո խենթություն արեցինք և շարունակեցինք ճանապարհը բեռնատարով, այնտեղ, որտեղ ցորեն էին դնում հիմա մենք էինք նստած: Կանգ առանք և իջնելուն պես նայեցինք շուրջ բոլորը և հեռվում նկատեցի ջրվեժը այն փոքր էր երևում և կարծես քարանձավի մեջ լիներ: Ընդմիջումից հետո երբ արդեն հոգնեցինք արևի տակ նստելուց, փոքր-փոքր քայլեր արեցինք դեպի վեր: Ես ընդհանրապես սպորտային աղջիկ եմ, բայց այդ փոքրիկ, քարքարոտ սարալանջը ստիպեց, որ ես շնչակտուր լինեմ, բարձրանալու ընթացքում:

Տեսնելով այս պատկերը մոռանում ես այն ճանապարհը որով անցել ես և վայելում այն: Երկար նկարվեցինք ջրվեժի մոտ, վերջիվերջո դա է մեզ հուշ մնալու և այս պատումը: Ափսոս չկարողացանք տեսնել նաև պլանավորված եկեղեցին, բայց քանի որ ուշ էր և մենք հոգնած էինք, դա էլ մնաց մյուս անգամ: