Պատում. հիասքանչ ճամփորդություն դեպի Սյունիք

Այս ամսվա ընթացքում որոշել էինք ճամփորդել։ Արատես գնալը ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բայց մենք աշխատեցինք չհուսահատվել և պատրաստվեցինք ճամփորդելու այլ տեղ. որոշեցինք միասին. գնում ենք՝ բացահայտելու Սյունիքը։  Այսպես, նախագիծը՝ բլոգում, լավ տրամադրված, պատրաստվեցինք ճամփորդությանը։ Օրերը՝ ամսի 15-16-ը՝ շաբաթ-կիրակի։ Դեռ ուրբաթ օրը մտորում էի Սյունիքից հասնող լուրերի շուրջ և մտածում էի անհանգստացած.« Բա որ սա նույնպես չստացվի»։ Ամեն դեպքում հույսը սրտումս՝ սպասեցի շաբաթ օրվան։ Գնացինք; Ամենահետաքրքիրն այն էր, խմբի երեխաներից ոչ մեկը չէր եղել Սյունիքում: Ուրեմն բոլորիս համար է նոր ու հետաքրքիր լինելու:
Նախատեսված կանգառներում կանգնել-հանգստանալուց և բրդուճանախաճաշից հետո շարժվեցինք Գոմք գյուղ, որտեղ մեզ սպասում էին։ բարձր դասարանցի 14 սովորողները ռազմագիտության իրենց ուսուցչի հետ  քայլեցին մեզ հետ, օգնեցին, որ հեշտությամբ կողմնորոշվենք գյուղի իրոք մեկը մյուսից սիրուն վայրերում։ Քայլեցինք երևի մոտավորապես երկու կմ Գոմքից հեռու գտնվող Կապույտ գյուղ։ Չկա ավելի ծանր բան, քան լքված գյուղը։ Ամենուր փակված դռներ, քանդված տներ ու չքնաղ բնություն։ Գյուղում ապրում է ընդամենը երեք ընտանիք։   

 Շարունակեցինք ճամփան և ժամանեցինք մեզ արդեն սպասող  հյուրատունը։ Մեզ դիմավորեցին երգով, պարով, լավ տրամադրությամբ։ Արագ-արագ սկսեցինք տեղավորվել, լուծեցինք մեր սենյակի հարցերը։Դա ամենա հիշվող բաններ մնացել այդ օրվանից քանի որ շատ հավես, հաճելի, միջավայր էր ստեղծվել այդպես խաղացինք մինչև տասներկուսը։ Վաղ առավոտյան մենք պետք է բարձրանայինք Դավիթ Բեկի բերդը։ Դժվար էր բարձրանալը, ոչ բոլորը կարողացան բարձրանալ բերդի ամենավերևի գագաթը․ ընդամենը երեք հոգի։ Մյուսները բարձրացան կեսը, արտասանեցինք «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը և զգուշորեն փորձեցինք իջնել։ Չմոռանամ ասել, որ վայրը շատ գեղեցիկ էր Որոտան գետը, կամուրջը և ժայռը։ Կարող եք համոզվել նկարներով, բայց երբեք դրանք չեն արտահայտել այն, ինչ տեսել ենք աչքով։ Նախաճաշից հետո անցանք մեր ժամանցային խաղերին։ Հետո՝ Որոտնավանք, քայլք Սիսիանում ու Շաքիի ջրվեժ։ Շատ հավանեցի, այն ուղղակի հիասքանչ վայր էր, կյանքում չէի եղել ջրվեժին այդքան մոտ։ Ջրվեժի խշշոցը ուժեղ էր լսվում և կարծես բնության կողմից երաժշտություն լիներ մեր ականջների համար։ Զբաղվեցինք նաև աղբահավաքով, բայց այնտեղ շատ մաքուր էր, կարիքը չկար։ Տոլորսը չհաջողվեց տեսնել, ջրի մակարդակի բարձրանալու պատճառով եկեղեցին ծածկվել էր, թաղվել ջրերում։ Ափսոս։ Ինձ համար ամենահուզիչը Նորավանքն էր։ Շատ էի հուզվել․  վերջին անգամ հայրիկս էր ինձ բերել այստեղ վեց տարի առաջ, կարոտեցի այդ օրերը՝ նորից վանքը տեսնելով։ Եվ նկարվեցի, որը ինձ  համար հազվադեպ է, բայց այդ վայրը ինձ հարազատ էր։ Հետո կտրեցինք մնացած 120-կմը և եկանք քաղաք, բոլորին տուն ճանապհարեցինք։ Սա ամենալավ ճամփորդություններ և այն երկար եմ դեռ հիշելու։ Շատ բան տեսանք, նոր մարդկանց ճանաչեցինք, իրար ճանաչեցինք ու ավելի մտերմացանք։ 

Քերականական աշխատանք

Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուից միակազմ նախադասություններ գտնել։

1.Անտառն իմ մեջ, ես՝ անտառի…առավոտ: 2.Անմահության համ ու հոտ։ 3.Անտառն իմ մեջ՝ մի վիրավոր ծիծեռնակ: 4 Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,Դեղին պատարագ է այնտեղ նորից,Հոգեվարքի դեղին մի առասպել: 5. Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին….6.Թափուր մի բույն բերեք… չված հավքիԽառն, անընթեռնելի կտցագրով….7.Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել: 8. Հոգեվարքի վրա թրջված մութի: 9. Օրերը մռայլ են, ահարկու,
Անորոշ ու գորշ են օրերը: 10. Ես ու աշխարհն ենք, կամ ես, կամ էլ նա.11. Աչքիս լույսն ես, աշխարհ:12 Ամեն տերեւ մի աշխարհ է աշխարհում։ 13.Այնքան գութ ու ցավ կա մի բուռ իմ հոգու մեջ,14. Ելավ, չքվեց անէության ցրտի մեջ 15. Սարերը աշխարհի մկաններն են,Սարերը հավերժի վկաներն են: 16. Սարերը սերերն են Սարյանի,Սարյանի մեծ հոգու նկարներն են: 17 Ախ, իմ խոնարհ, խելոք,
Խելացնոր աշխարհ,
Միշտ երեխա, միշտ ծեր,
Միշտ հին ու նոր աշխարհ:

Կաքավաբերդ

Ակսել Բակունցի ստեղծագործությունից ելնելով, տեղեկություններ հավաքեցի Կաքավաբերդի մասին։ Կաքավաբերդը գտնվում է Մեծ Հայքի, Այրարատ նահանգի Ոստան հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Բերդը հիշատակվում է նաև Գեղի  կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Ո՞վ էր Բակունցի «Ալպիական» կինը

Բակունցին Չարենցը ստիպել էր, խնդրել, որ ստեղծագործությունը Արփենիկին նվիրված լինի բայց պատմվածքի հատվածներից կարող ենք հասկանալ որ դա այդպես չէ։ Ժենյա Գյուզալյան ահա այդ կնոջ անունը։ Բակունցը կարդացել էր այս պատմվածքը դեռ սևագիր, ձեռագիր վիճակում Ժենյաի համար։ Աղջիկը շատ էր հավանել այն։ Անգամ պատկերը, որը նկարագրել էր Բակունցը հիշողություն էր, որը նրան մնացել էր հրաժեշտից առաջ։ Այս տողերը «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է: Ես ինքս նույնպես մտածում եմ, որ դա այն կիններ, որին նվիրված էր դա։ Ժենյաի շնորհիվ մենք ունենք հիմա այդպիսի գեղեցիկ ստեղծագործություն։

«Ալպիական մանուշակը»

«Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավ«ի գույներով, դա Ակսել Բակունցն է» ահա այսպես է նկարագրել Ակսել Բակունցի աշխատանքը Ավետիք Իսահակյանը և ես նրա հետ լիովին համաձայն եմ քանի որ կարդացել եմ «Ալպիական մանուշակը»
և ընթերցելուց հետո հասկանում եմ այդ բնութագրի ճշգրտությունը։ Սա Ակսել առաջին ստեղծագործություններ «Սև ցելերի սերմացանը» ժողովածուից, ստեղծագործությունը նվիրված է Չարենցի Արփենիկին բայց Ակսել Բակունցը խոստովանել է, որ դա այլ կնոջ է նվիրված։
Պատմվածքը սյուժե չուներ, բայց կայն կերպարներ, և խորը իմաստալից մտքեր։ Իսկապես հեղինակը բռի մեջ էր հավաքել իր ամբողջ փիլիսոփայություն և առցակ գրելու յուրահատուկ տաղանդը։ Ինձ հաջողվեց մի քանի իմաստ ըմբռնել։ Նախ խոսեմ կերպարներից մեկը նկարիչ էր, մյուսը` հնագետ։ Երկուսնել գեղեցիկ տեսարան էին փնտրում, բայց տարբեր ձև էին տեսնում դա։ Նկարիչը ուսումնասիրում էր և պահպանում էր տվյալ պահի տեսարանը կտավի տեսքով։ Հնագետը տեղանքը զննելով պատկերացնում էր այդ տեղանքի անցյալի պատկերը և քնքշորեն էր վերաբերվում այն ամենին ինչ մնացել էր։ Առաջին անգամ չէ, որ տեսնում եմ նման կերպարների, որոնք այս տիպի միտք էին արտահայտում։ Գաղափարը այն կերպարների հետևյալներ, մեկը մտածում էր որ արվեստը մի ակնթարթ է և այդ ակնթարթում կատարվածն է գեղեցիկ(պայթյունը, հռավարությունը), մյուսը մտածում էր, որ արվեստը անվերջություն է ընդմիշտ ապրող առարկան է (նկարը, քանդակը և այլն) ես կարծում եմ, որ երկուսնել ճիշտ են և որ գեղեցիկ է այն ինչը դու համարում ես գեղեցիկ։ Անցնենք առաջ ասեմ նաև` որ ամբողջ պատմվածքը նկարագրություններ էր, ամբողջը մակբայներ և ածականներ էին` հետաքրքիր էր, կարծես հենց պատմվածքը մի շարժվող կտավ լիներ, որը ուներ իր առանձին աշխարհը, նման ստեղծագործություն չէի կարդացել։ Չնայած մի կողմ դնելով ամբողջ գեղեցկությունը տեսնում ենք իրականությունը և կնոջ ապրումները, մեր կերպարները այդպես էլ չնկատեցին դա։ Նրանց համար դա անհասանելի մնաց քանի որ նրանք միայն գեղեցկություն էին փնտրում և չէին էլ ցանկանում հանել «վարդագույն ակնոցները»։ Դեռ շատ բաներ պատմվածքը թաքցնում է, իմ աչքից և ես նորից կանրադառնամ այս պատմվածքին ավելի մեծ հասակում։

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք

Օրը շաբաթ էր, մի քիչ տխրել էի, որ չէի կարող հանգստանալ, տանը մնալ այդ օրը, քանի որ շատ աշխատանքներ ունեի կատարելու։ Ամեն դեպքում հետաքրքիր էր տեսնել Ծաղկունք գյուղը։ Եկեղեցու բակում հավաքվելուց հետո շարժվեցինք։ Երաժշտության, զրույցներով, հանգիստ միջավայրով ժամանեցինք մեզ նշված վայրը։ Դդմաշեն գյուղի եկեղեցում հանդիպեցինք մյուս խմբերի մարդկանց հետ, հոգևոր երգեր երգեցինք անցանք առաջ։ Եվ ուղեվորվեցինք դեպի ՀԷԿ այնտեղ ճանապարհին կատարեցինք մաքրման աշխատանքներ։ Մեզ հետ ունեինք տոպրակներ, ձեռնոցներ, գործիքներ։ Հետո քիչ հանգստացանք կանաչ դաշտում լի ծաղիկներով և երեխաներով ովքեր խաղ էին խաղում ձեռքի գնդակով։ Նկարվեցինք, բրդուճներ կերանք, մեր հանգիստը վայելեցինք և շարունակեցինք աշխատել։ Այցելեցինք նաև տեղանքի դպրոցը, մեր հետ որպես նվեր ներկեր էինք բերել որոշել էինք ներկել ֆուտբոլային դաշտի ցանկապատը, բայց ստացվեց ներկել բասկետբոլային զամբյուղը բռնող երկաթե խողովակները, ինչևէ հավես էր, բայց երկու վրձին էր ամբողջ մեր խմիբի մոտ, ստիպված էինք խլխլելով գործը առաջ տանել։ Այդ ամենից հետո գնացինք երկար սպասված Ծաղկունք գյուղ, այնտեղ արդեն շատ մարդիկ կային հավաքված, պարում էին, երգում։ Հետո մեզ հյուրասիրություն ցուցաբերեցին, մի մեծ սեղան էր, որից կարող էիր օգտվել, վերցնել այն ինչ ցանկանում էիր։ Հավաքվեցինք գնացինք Սևան քաղաքի եկեղեցին այնտեղ նույնպես պարեցինք, հոգևոր երգերի պատարագով ավարտին հասավ օրը։ Երեխաների խնդրանքով նաև գնացինք Սևան նկարվեցին, հիացան։ Այնուհետև երգ երաժշտությամբ, բարձր տրամադրությամբ գնացինք քաղաք։ Այդպես ավարտվեց մեր ճամփորդական օրը, տանը նկատեցի որ դեմքս արևահարվել է և ականջներս հոգնել էին բարձր երաժշտությունից։

Homework

Translate this passage into Armenian

I wonder how many accidents I’ve had in my life. I’ve had a few serious ones where I’ve ended up in hospital. Traffic accidents are the worst. They’re always painful. I haven’t had too many work-related accidents. I suppose that’s because I do office work and that’s not so dangerous. Most of my accidents are those around the house. I’ve lost count of the number of times I’ve hit my thumb with a hammer. I’m also really good at standing up and hitting my head on something. I’m not as bad as my friend though. He’s a real accident looking for somewhere to happen. Almost every time we meet, he has some story to tell about his latest accident. He’s quite unbelievable. I think I’d be very worried if I were his mother.

Մտածում էի, թե քանի պատահարներ եմ ունեցել իմ կյանքում: Ես ունեցել եմ մի քանի լուրջ դեպքեր որի արդյունքում հայտնվել եմ  հիվանդանոցում։Ճանապարհատրանսպորտային պատահարներն ամենավատն են: Նրանք միշտ ցավոտ են: Իմ աշխատանքի հետ կապված շատ պատահարներ  չեմ ունեցել: Ենթադրում եմ, որ դա այն պատճառով է, որ ես գրասենյակային աշխատանք եմ կատարում, և դա այնքան էլ վտանգավոր չէ: Իմ վթարների մեծ մասը տան շրջապատում են: Ես կորցրել եմ հաշիվս թե ինչքան եմ մուրճով հարվածել բութ մատիս: Ես  իսկապես լավ եմ պատահական վեոր կենալուց  և գլուխս ինչ-որ բանին հարվածելուց: Ես այնքան վատ չեմ, որքան իմ ընկերը: Նա միշտ պատահարներ է, փնտրում ամեն տեղ: Համարյա ամեն անգամ երբ հանդիպում ենք, նա ունի պատմություն իր վերջին տեղի ունեցած պատահարներից։ Նա բավականին անհավատալի է։ Կարծում եմ շատ կանհանգստանայի, եթե  նրա մայրիկի փոխարեն լինեի։

Ճամփորդություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր

Երբ երկար սպասված օրը եկավ, մենք չորրորդ դասաժամին հավաքվեցինք և տրանսպորտի հարցը լուծելով շտապեցինք ճանապարհ ընկնել դեպի Առինջ, որտեղ Լևոնի աստվածային գետնափոր թանգարանն է, դեռ վաղուց լսել էի այդ քարանձավի մասին, անգամ քույրս այցելել էր։ Ես նույնպես որոշեցի տեսնել այն, չնայած որ ինքս չեմ հավատում, որ այդ տեղը սուրբ է կամ, որ այդ մարդը միայնակ այդքան մեծ աշխատանք է կատարել ու չի իմացել դրա պատճառը։ Մի քիչ աբսուրդ է իմ հայացքից, ինչևէ ռեալիստ եմ ու չեմ հավատում հրաշքների և հասկանում եմ, որ տարբեր տեսակի անոմալ երևույթներ ունեն իր գիտական հասկացությունները։ Մտածում եմ այդ քարանձավի միակ խելացի իմաստը այն է, որ այդ մարդը գտել է իրեն զբաղմունք և իր այդ զբաղմունքի հետևանքով նա մտածում էր իր ապագա ընտանիքին, թոռներին և այլն ապահովելու հարցը։ Ով կարծում է, որ դա իրոք սուրբ վայր է ես այդ մարդուն չեմ դատում, դա իր կարծիքն է։ Ամեն դեպքում հարգում եմ այդ մարդու կատարած աշխատանքը և ընդհանրապես հարգում եմ այն մարդկանց ովքեր չեն հանձնվում անգամ այն ժամանակ, երբ բոլորը դեմ են նրա որոշումին։ Մեր ճամփորդությունը հաջող ստացվեց ես վերջապես ունեմ իմ կարծիքը այդ վայրի նկատմամբ։ Օրվա ավարտին մենք հասցրեցինք նստել մետրո, վաղուց չէի նստել։ Մի կտոր հացի շուրջ զրուցեցինք, կատակեցինք, մտերմացանք, ընկերացանք։ Այնուհետև վերադարձանք տուն ավտոբուսով երկար ուղևորվելուց հետո։

Վիդեոտեսանյութ

Այլ տեղեկություններ