Դիլիջանի ճամփաներով դեպի Թաքնված ջրվեժ

Արդեն, ահա ավարտում եմ դպրոցը, մեկ ամիս է մնացել և մի գուցե այս ճամփորդությունը իմ վերջինը կլինի դպրոցի երեխաների հետ: Եվ այսպես կիսվեմ իմ տպավորություններով: Ճամփորդեցինք Դիլիջան Թաքնված ջրվեժը տեսնելու, վաղուց չէի գնացել և այդտեղի մաքուր օդը իսկական փրկություն էր քաղաքի տոթից: Նախաճաշելուց հետո, ճանապարհը կարճ էր թվում, շուտ հասանք: Սկսեցինք քայլել անտառի միջով դեպի ջրվեժը: Երևի 2-3 կմ ճանապարհ էր ոտքով, երաժշտություն լսելով, խոսելով, մոտենում էինք ջրվեժին, մոլորվեցինք անգամ, բայց արագ կողմնորոշվեցինք: Հետաքրքիր տեղ էր կամրջով, քարերով: Արևի լույսը շատ սիրուն էր ընկել ջրվեժի վրա, լավ տեսարան էր: Առաջին ջրվեժը չէ որ այցելել եմ, անսովոր բան չէ, բայց յուրաքանչյուրը յուրօրինակ է: Ամեն դեպքում սիրում եմ ջրվեժի պարտաճանաչ աշխատանքը որ թափվում է անընդհատ մաքրումջուրը, աշխատանք է կատարում անդադար ինձ ոգևորում ու ուժ է տալիս այդ, իրոք որ ջուրը կյանքի աղբյուր է: Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Հաղարծնի վանք: Ծառերը սպիտակ ծաղկած շատ սիրուն համապատասխանում էին վանքի հետ և դա բաց չթողեցինք: Ջուխտակ վանքը վերջին և ամենահին վանքներ այցելեցինք, հոգևոր երգեր երգեցինք, պարեցինք: Ահա և մի փոքրիկ վանքի մասին Ջուխտակ վանք. հայկական միջնադարյան ճ ա ր տ ա ր ա պ ե տ ա կ ա ն հուշարձանախումբ: Վիպագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով: Կազմված է առանձին կանգնած ‘զույգ եկեղեցիներից. այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը: Արևմտյան եկեղեցին սբ. Աստվածածինը, ըստ շքամուտքի արձանագրության, կառուցվել է 1201թ.-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով:
Ժամանակը ափսոս չհերիքեց մյուս վանքը տեսնելու համար, բայց արդեն ուշ էր վերադառնալու ժամներ, ճանապարհին մի փունջ ծաղիկ քաղելով քայլեցինք դեպի մեքենան և օրը ավարտվեց հանդարտ ճանապարհով դեպի տուն:

Ջրվեժ

Оставьте комментарий