Դիլիջանի ճամփաներով դեպի Թաքնված ջրվեժ

Արդեն, ահա ավարտում եմ դպրոցը, մեկ ամիս է մնացել և մի գուցե այս ճամփորդությունը իմ վերջինը կլինի դպրոցի երեխաների հետ: Եվ այսպես կիսվեմ իմ տպավորություններով: Ճամփորդեցինք Դիլիջան Թաքնված ջրվեժը տեսնելու, վաղուց չէի գնացել և այդտեղի մաքուր օդը իսկական փրկություն էր քաղաքի տոթից: Նախաճաշելուց հետո, ճանապարհը կարճ էր թվում, շուտ հասանք: Սկսեցինք քայլել անտառի միջով դեպի ջրվեժը: Երևի 2-3 կմ ճանապարհ էր ոտքով, երաժշտություն լսելով, խոսելով, մոտենում էինք ջրվեժին, մոլորվեցինք անգամ, բայց արագ կողմնորոշվեցինք: Հետաքրքիր տեղ էր կամրջով, քարերով: Արևի լույսը շատ սիրուն էր ընկել ջրվեժի վրա, լավ տեսարան էր: Առաջին ջրվեժը չէ որ այցելել եմ, անսովոր բան չէ, բայց յուրաքանչյուրը յուրօրինակ է: Ամեն դեպքում սիրում եմ ջրվեժի պարտաճանաչ աշխատանքը որ թափվում է անընդհատ մաքրումջուրը, աշխատանք է կատարում անդադար ինձ ոգևորում ու ուժ է տալիս այդ, իրոք որ ջուրը կյանքի աղբյուր է: Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Հաղարծնի վանք: Ծառերը սպիտակ ծաղկած շատ սիրուն համապատասխանում էին վանքի հետ և դա բաց չթողեցինք: Ջուխտակ վանքը վերջին և ամենահին վանքներ այցելեցինք, հոգևոր երգեր երգեցինք, պարեցինք: Ահա և մի փոքրիկ վանքի մասին Ջուխտակ վանք. հայկական միջնադարյան ճ ա ր տ ա ր ա պ ե տ ա կ ա ն հուշարձանախումբ: Վիպագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով: Կազմված է առանձին կանգնած ‘զույգ եկեղեցիներից. այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը: Արևմտյան եկեղեցին սբ. Աստվածածինը, ըստ շքամուտքի արձանագրության, կառուցվել է 1201թ.-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով:
Ժամանակը ափսոս չհերիքեց մյուս վանքը տեսնելու համար, բայց արդեն ուշ էր վերադառնալու ժամներ, ճանապարհին մի փունջ ծաղիկ քաղելով քայլեցինք դեպի մեքենան և օրը ավարտվեց հանդարտ ճանապարհով դեպի տուն:

Ջրվեժ

Some people think that they can learn better by themselves than with a teacher. Others think that it is always better to have a teacher.

What can I say about that. Well this question have more answers then we think. As in other questions, there are pros and cons, this one also does not lag behind. So with my experience I will try to explain why people go with different ways. So let’s go!
Why students prefer to study alone?
Well…I also prefer to study without a teacher, and there are reasons for that.

  1. The most absurd option is that you cannot find a teacher, you would say, how can’t you find a teacher? That’s easy! right? But let me explain. For example I am learning Japanese and it’s really hard to find someone that can teach you in my country, well you can say, why are you not studying it with online teacher then? Yes well but I prefer physical classes, that’s first and the second I don’t really like to work with computer all the time. And the last I think if you really have to do it online then do it alone! That’s my personal opinion, don’t mind it.
  2. There are students who prefer self-education.
    Personally I do really prefer self-education, because I can work with my self, and I really like to do researches about what am I studying, how I need to do that, easy ways and etc. Well maybe I am not the best at the self-education because there are students who are more motivated, more desperate to learn. Me too, can learn alone, but sometimes i do not have that much motivation and time, but if I do then, nothing can stop me, I would achieve that.
  3. You know yourself better than anyone else.
    It is actually the most disturbing thing in studying because you know your progress better than the teacher, he/she can not give you the right materials until you say so. If you don’t trust teacher or feeling shame with working with him, you can lie to him what you know, and that is the mistake you are doing and it is hurting your progress because your not honest. Teacher would think that you know about that but in reality you don’t know nothing and it’s a shame. Studying alone will avoid that because you can’t lie to your self, if you don’t know something, you do research.
  4. Saving money
    Yes with self-studying you don’t need to spend money but good materials also need money in some ways you spend money anyway, but I think it’s better that way.
  5. You have your own graphic to study
    If you prefer doing it only five minute in each day, it’s fine you can do it, If there is a problem that you do not manage to do, you can stop it, and continue it later. The choice is yours, you can study when you want, where you want, and how you want.
    So we see now why students prefer self-education we can try to see why others think the opposite

Why others think always better to have a teacher.

  1. It is easy to understand when someone is explaining it to you.
    Yes, and yes teacher can really help you to understand something that you can not understand, they can even explain easy ways, tricks that they know because of their own experience. Also for example if you are learning language (for example chinese, it is very important to have teacher because that language very needy about pronunciation and it is not easy to master it alone (also it is not impossible, so you chose)).
  2. There are students that they can’t self study.
  3. It is time saving and progressive (but sometimes it is just depends on the student) Because for example I where learning spanish, and franch about 3 years with teachers, but right now I don’t really remember anything, in self education with japanese that I am studying it one year, I already have some kind of progress. In case that japanese is more difficult than the other two. (maybe i didn’t like them?). We see that we have many little reasons to do that or prefer that, for now you can chose what is the better option for you. Personaly I prefer self-education, also I wouldn’t mind to have a teacher that can help me, I would appreciate that.

Մահվան տեսիլ

Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

Մահվան տեսիլ ֆիլմը տպավորություններ

Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Դժվար է հասկանալ Չարենցի ապրումները, նրան անվանում էին ժողովրդի թշնամի չնայած, որ նա ժողովրդի կողմից սիրված բանաստեղծեր: Ֆիլմը ավելի պատկերավոր դարձրեց այդ իրավիճակը և ավելի տխուր, ողբերգական և նրա կյանքը ֆիլմ չէր այլ դառը իրականություն:

Մահվան տեսիլ բանաստեղծությունը տպավորությունները

«Մահվան տեսիլը»: Բանաստեղծությունը իր մեջ պատկերում է հայ ժողովրդի 19-20-րդ դարերի ճակատագիրը, ուր նկարագրված է հայերի ազատագրական պայքարի ուղին: 1920 թվականին նորաստեղծ Հայաստանը շրջապատված էր թշնամիներով և գտնվում էր ծանր կացության մեջ: Չարենցը թերհավատ էր երկիրը կառավարող իշխանությունների նկատմամբ, իսկ այդ ամենը խորացնում էին նրա ծանր ապրումները: Հոկտեմբերի 6֊ին ծնունդ առավ «Մահվան տեսիլը»: Բանաստեղծությունը իր մեջ խտացնում է Հայաստանի գորշ ճակատագիրը, անիրական թվացող հույսերը։ Սկզբից մինչև վերջ ստեղծագործությունում իշխում է մահը, որը դառնում է հայրենի հողի պատկերի գլխավոր գիծը: Կյանքը ասես ծավալվում է կախաղանի շուրջ և իր ստվերով ծածկում ամեն ինչ: Հայրենիքի այս վիճակը տեսնելով հերոսը առաջին հերթին մտածում է իր պատասխանատվության ու մեղքի մասին։ Ի տարբերություն ուրիշների, այդ ամենի մեջ, Չարենցը ինքն իրեն էր մեղադրում։ Բանաստեղծը՝ ով իր ճակատագիրն արյան կանչով ձուլել էր ժողովրդի հետ, այդ ճգնաժամային պահին ոտքի է կանգնում, որպեսզի դառնա վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը: Եվ նա հայրենիքի փրկության համար իրեն զոհ է առաջարկում

Հետաքրքիր ընթերցանություն

Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Ինձ միանգամից հետաքրքրեց Սարյանի կարծիքը Չարենցի մասին, դե որովհետև նա նկարիչ էր, ես էլ եմ նկարիչ և նրա կարծիքը ու փոքրիկ պատմությունը կապված դիմանկարի հետ ինձ ոգեշնչեց և հետաքրքրեց: Ընդհանրապես հավանում եմ Սարյանի ստեղծագործական հայացքը և որպես նկարիչ կցանկանայ մի քիչ լինել նրա նման: Դե իհարկե ես ունեմ իմ ոճը և իմ մոտեցումը կապված նկարելու հետ: Սարյանի պատմության մեջ հավանեցի այն պահ որ նա ցանկանում էր նկարել Չարենցին այնպես ինչպես ինքն է իրականում և այդ պատճառով փոխեց օրն ու ժամը որպիսի նկարի նրան բնական թեպետ նրա դեմքը լիներ տգեղ: Արդյունքում ստացվեց դիմանկար որը հավանեց և Չարենցը և Սարյանը և ոչ միայն: Դիմանկարը ինձ էլ դուր եկավ և կարծես տպավորություն ունեմ որ այդ ամենին ես էլ եմ ներկա եղել և շնորհակալ եմ Սարյանին իր կարծիքի համար: Ահա և այդ դիմանկարը:

charents-by-saryan

Սարյանին շատ էին հարցնում դիմակների հետ կապված և նա ուներ այս կարծիքը «Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ»:  Անձամբ ես նրա դիմանկարների դիմակների նկատմամբ ունեմ այս կարրծիքը, կարծում եմ դիմանկարները արտահայտում են դեմքի այն էմոցիաները որը նկարիչը չի տեսնում նկարելուց խորասուզվելով դեմքի արտահայտության վրա, բայց դիմակը այն է ինչ զգում է նկարվողը այդ պահին:

 

Իմ Չարենցը

Եվ այսպես գարունը սկսեցի Չարենցով և ծանոթացա նրա բանաստեղծությունների հետ, նրա կյանքը որպես քաղաքական գործիչ, կարդացի նաև Մարտիրոս Սարյանի կարծիքը չարենցի մասին ըստ դրա կազմեցի իմ կարծիքը, տեղեկություներ փնտրեցի նրա ծննդավայրի մասին, դիտեցի Մահվան տեսիլ ֆիլմը նաև կարդացի բանաստեղծությունը և  նույնպես գրեցի իմ կարծիքը: Վերջնական նյութ Մեր մեծերը Չարենցի մասին հավաքեցի տարբեր ստեղծագործական կարծիքներ Չարենցի մասին և վերջնականպես արտահայտեցի իմ կարծիքը այնտեղ:

Չարենցը՝ բանաստեղծ

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Եղիշե Չարենցի ծննդավայրը Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Հետաքրքիր ընթերցանություն

Մահվան տեսիլ

Մեծերը Եղիշե Չարենցի մասին

Это слайд-шоу требует JavaScript.

Մեծերը Եղիշե Չարենցի մասին

Իմ կարծիքը Եղիշե Չարենցի մասին

Կարծում եմ Չարենցը իրոք արժանի է կոչվելու մեծ բանաստեղծ չնայած նրան, որ բոլորը իրեն երիտասարդ են հիշում և երեխա էին կոչում: Ճիշտ է չեմ կարող մեծ կարծիք ունենալ նրա մասին քանի որ անձամբ ծանոթ չեմ նրան և չեմ կարող այնպես ստեղծագործական գրել ինչպես մյուսներն են կարծիք կազմել, բայց կարող եմ ասել որ նա իր գործի տերներ և հիմա ինչոր գեղեցիկ պատկեր տեսնելիս բոլորը ասում են «Պետք է Չարենց լինես, որ նկարագրես այս գեղեցկությունը»

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:

    Պարույր Սևակ      

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
  Գուրգեն Մահարի 

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:

Ակսել Բակունց

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…

Ավ. Իսահակյան

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:

                                                                                                                  Լուի Արագոն

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:

                                                                                                                Վիլյամ Սարոյան

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:

                                                                                                              Մարտիրոս Սարյան

Եղիշե Չարենցի ծննդավայրը Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

Սուրբ Առաքելոց Եկեղեցին, որը կառուցվել է տասներորդ դարում, գտնվում է Կարս բերդի ստորոտին: Այն միակ հայկական եկեղեցին է պահպանված Կարսում:

Տաճարը հավանաբար կառուցվել է 932-937 թթ.: Այն եղել է Բագրատունյաց տոհմի Աբբաս I-ի թագավորի տաճարը, քանի որ նա տեղափոխել էր մայրաքաղաքը Կարս: Սակայն, 1579 -ին թուրքերն այն վերածում են մզկիթի և վերանվանում Քումբեթ-Ջամի: 1877թ. մինչև 1919թ., ռուսական բանակի կողմից Կարսի գրավումից հետո, տաճարը օգտագործվում է որպես Ռուս ուղղափառ եկեղեցու կառույց: Քաղաքում թուրքերի հայտնվելու պես շենքը երկար ժամանակ օգտագործվում է որպես բենզինի պահեստ: 1970թ. այստեղ բացվում է թանգարան, իսկ 1998թ.-ից` կրկին մզկիթ:

Աբգաս I թագավորը Կարսի համար շատ կարևոր գործունեություններ է կատարել բացի եկեղեցին կառուցելու

Աբաս թագավորի օրոք քաղաքում ծաղկում են արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50 000-ից, որն այն ժամանակվա քաղաքային բնակչության համար մեծ թիվ էր։ Վանանդ գավառն իր բարձր լեռնային սարահարթով նպաստավոր պայմաններ ուներ երկրագործության և հացահատիկային բույսերի աճեցման համար։ Արաքսի հովիտը՝ Երասխաձորը իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները շինանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անասնապահության զարգացման համար։ Մեծ համբավ ուներ լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտն լեռներում, որոնց հիմքի վրա էլ քաղաքներում, հատկապես Կարսում, զարգանում էր արհեստագործությունը։ Զարգացող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։

Ըստ պատմիչների՝ Աբասը իր երկրում վերացնում է ավազակությունը, որն այնպիսի չափերի էր հասել, որ մարդիկ իրենք իրենց ունեցվածքի տերը չէին։ Ամենայն խստությամբ պատժում, ոչնչացնում է հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ ու հանգիստ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (99թ չ

Կարսի ամրոցի լանջերին գտնվող Էվլիյա մզկիթի, որի տարածքում է նաև Էբուլ Հասան Հարաքանիի դամբարանը, քարե կամրջի, թուրքական բաղնիքների հետ մեկտեղ քաղաքի ամենանշանավոր պատմական հարստություններից մեկը 1080 տարեկան: Պատմական Կարսի ամրոցի լանջերին գտնվող այս շրջանին հատուկ հարթ բազալտե քարերից կառուցված սույն եռանկյունաձև ու սրածայր գմբեթավոր եկեղեցին, որի արտաքին ճակատի պատերին Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներին խորհրդանշող քանդակներն են, աշխարհում գրեթե հավասարը չունի։ Այն Կարսի ամենաարժեքավոր տուրիստական ու կրոնական կենտրոններից մեկն է, որն ավելի քան 10 դար է՝ կանգուն է։

նյութի մասին տեղեկություն

Սուրբ առաքելոց եկեղեցի

Աբաս Բագրատունի

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Картинки по запросу "Չարենց"

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) — 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում:

1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Կարող եմ  ավելացնել որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:

Աղբյուրը այստեղ 

Չարենցը՝ բանաստեղծ

Կարդացի Տաղարան շարքի բանաստեղծություններից, և կարող եմ ասել, որ այդ ամենից ես զգացի իմ մեջ գարնանային և ամառային եղանակների նոր շունչ, սիրեցի «Էլի գարուն կգա» բանաստեղծությունը առաջին անգամ չեմ շոշափում այդ բանաստեղծությունը և էլի եմ ասել, որ նա ամենալավ կերպով է նկարագրում գարունը, այդ եղանակի բոլոր նրբությունները մի բանաստեղծության մեջ, ավելի գեղեցիկ բանաստեղծություն չեմ գտել իմ համար:

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

Չնայած սիրում եմ նաև Գարնանամուտ բանաստեղծությունը, որը նույնպես նկարագրում է գարունը իր երանգներով: Տաղարան շարքը հասկացա նաև որ նվիրված էր Սայաթ — Նովաին նրա ոճի մեջ էր բանաստեղծությունների մեջ կայն իրեն նկարագրող բառեր օրինակ աշուղ, գյոզալ, հուր, էշխ, տաղ և այլն: Այդ բառերը կարծես ինչոր առանձին աուռա ունեին իրենց մեջ, որը ավելի էր գեղեցկացնում բանաստեղծության ասելիքը: Նաև այդ շարքից սիրեցի Ամռան անուշ փոքրիկ բանաստեղծությունը:

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

Ինձ դուր եկավ ինչպես նա նկարագրեց իր սերը, բառերով այդ փոքրիկ բանաստեղծության մեջ այնքան սեր էր արտահայտել իսկապես որ Չարենցը մեծ բանաստեղծ է:

Schools should ask students to evaluate their teachers. Do you agree or disagree? 

In general, students have their own opinion about teachers. But I don’t think it’s their business to evaluate teachers, they can do bad raiting, they are teenagers after all so they’re doing many mistakes. Actually in the other way they can learn how to evaluate someone it is actually a good thing not gonna lie, but I think they would do it badly. In some way I think it would work in higer classes because they are more grown, so they understand the concept and they can do it. And I think it’s not a great idea to give everyone the opportunity to evaulate. Also many students can give ideas about the curriculum, it’s not bad, it’s even necessary. But evaluate the teachers it’s different and not easy at all. I think it’s more of a directors job to hire professionals, and they should evaluate them. as we already understood this idea has both pros and cons, but in my eyes it looks more like a bad idea. But as I say in high school there’s a chance that they can do that. Thats my personal opinion, you can say otherwise. What do you think?